Քրեակատարողական վարչության նորանշանակ պետն արդեն գործունեության ծրագիր ունի
Հասարակություն
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանը խոստանում է, որ առաջիկա ամիսներին դրական արդյունքներ ունենալու դեպքում մամուլի ասուլիս կհրավիրի՝ հասարակությանը արդյունքների մասին ծանոթացնելու համար: «Հաստատակամ եմ այն առումով, որ իմ առջև որոշակի խնդիրներ են դրված, և շատ մոտ ապագայում շոշափելի արդյունքներ ենք ունենալու այս ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օսիկյանը:
Նա ընդգծեց, որ ցանկացած աշխատանքում հաջողության գրավականը համակարգին տիրապետելն է: «Ես փորձելու եմ շատ արագ մտնել հունի մեջ և կյանքի կոչել այն խնդիրներն ու ծրագրերը, որ ունեմ: Համոզված եմ, որ մոտ ապագայում կտեսնեք արդյունքները»,- ասաց Օսիկյանը՝ ընդգծելով, որ արդեն ունի գործունեության ծրագիր, որով առաջ է շարժվելու:
Օսիկյանը նշեց, որ անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի համակարգում առկա բոլոր խնդիրները վեր հանվեն և լուծում ստանան:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը