Գիտնականները Երկրի վրա կյանքի նոր ձև են նկարագրել
Այլ
Գիտնականները հայտարարել են Ավստրալիայի ափերի մոտ օվկիանոսի խորքում կյանքի նոր ձևի երկու ներկայացուցիչների հայտնաբերման մասին, որոնք հնարավոր չէ դասակարգել հայտնի կենսաբանական տիպերից և ոչ մեկով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես ենթադրում են հետազոտողները, տարօրինակ օրգանիզմները, որոնք նման են կիսաթափանցիկ սնկերի, կարող են պատկանել կյանքի անհետացած հին ձևերին, որոնք Երկրի վրա գոյություն են ունեցել 600 մլն տարի առաջ, և իրենցից ներկայացնում են բազմաբջիջ կյանքի Էվոլյուցիայի վաղ տարբերակներից մեկը:
Այդ արարածները, որոնք ստացել են լատինական Dendrogramma անվանումը, չեն գերազանցում երկու սանտիմետր երկարությունը, ունեն արտաքին ծածկույթ, ոչ մեծ բերան և ներքին օրգան՝ ճյուղավորված ստամոքս, որի շրջակա տարածությունը լցված է թանձր դոնդողանման նյութով:
Արարածները հայտնաբերվել են դեռ 1986 թվականին, բայց միայն այժմ առաջին անգամ գիտականորեն նկարագրված են Plos One հանդեսում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը