«Մեսսին միշտ չէ, որ կարող է պահպանել իր խաղամակարդակը». Դել Բոսկե
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն համոզմունք է հայտնել, որ Մեսսին հատուկ խաղացող է.
«Մեսսին միշտ չէ, որ կարող է պահպանել իր խաղամակարդակը: Նա չի կարող մշտապես պահպանել այն: Մեծագույն ֆուտբոլիստները, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին, միշտ կարող են հաղթահարել ծագած դժվարությունները»,- El Mundo Deportivo-ին պատմել է դոն Վիսենտեն:
«Բայց չկասկածեք, որ նա արտակարգ ֆուտբոլիստ է և շատ դեպքերում է դա ցույց տվել: Որպես օրինակ` կարող եմ նշել «Բարսելոնայի»՝ Իսպանիայի առաջնության առաջին երկու խաղը»,- ընդգծել է Դել Բոսկեն:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը