Երևանում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. կա տուժած
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 4-ին` ժամը 13.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցի տներից մեկի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք' հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Բնակարանի բնակիչ Ա. Փ.-ը (ծնվ. 1958թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը