«Հրապարակ». Ինչպես են Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները պատկերացնում իշխանությունների հեռացումը
Հայկական Մամուլ
Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները, Արմավիր քաղաքում օգոստոսի 26-ին իրենց առաջին արտագնա նիստի ժամանակ անդրադառնալով դաշինքի ստեղծման պատճառներին, նաեւ նշել էին, որ դաշինքն իր առջեւ մի շարք խնդիրներ է դրել լուծելու, որոնք հիմնականում ուղղված են մեր պետականության եւ ինքնիշխանության պահպանմանն ու ամրապնդմանը, եւ ներկա իշխանություններին մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ են տվել՝ կամ հեռանալ, կամ, ինչպես իրենք են ասում, խելքները գլուխները հավաքել ու աշխատել ժողովրդի համար։ Գրում է «Հրապարակ»-ը:
Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից, ով դաշինքի նախաձեռնողներից է, թերթը հետաքրքրվեց, թե խոսքն ինչ ժամկետի մասին է, եւ ինչպես են պատկերացնում իշխանությունների հեռացումը, քանի որ հեռու չէ սեպտեմբերի 30-ը։
«Այդ ժամանակը մենք չենք տվել, ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն են տվել, իսկ մենք միանում ենք այդ հայտարարությանը։ Մենք էլ ենք ընդունում, որ այս իշխանությունները պետք է փոխվեն. կամ մարդավարի կաշխատեն մեր ժողովրդի համար, կամ կհեռանան»,- պարզաբանում է Ռազմիկ Պետրոսյանը։ Իսկ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում, ինչպե՞ս են պատրաստվում այդ հեռացմանը, հրամանատարը պատասխանեց.
«Մենք անընդհատ հանդիպումներ ենք կազմակերպում մարզերում առանձին ջոկատների հետ, մեր մարտական ընկերների հետ, իրենց խնդիրներն ենք վեր հանում, նաեւ մեր համագործակցության հնարավորություններն ենք ճշտում։ Հիմնականում աշխատանք տարվում է այդ ուղղությամբ, մենք հզորանում ենք, համալրվում ենք, միավորվում ենք բոլոր ջոկատների հետ, որոնք պատրաստ են ծառայել մեր ժողովրդին»։
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը