«ՀԺ». «Քարֆուր»-ի և «Երևան Սիթի»-ի միջև բանակցություններն ավարտվել են
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ի հավաստի տեղեկությունների համաձայն, ֆրանսիական «Քարֆուր» ցանցի և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի միջև բանակցությունները ըստ էության ավարտվել են, և վերջնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել:
Ըստ այդմ, «Երևան Սիթի» ցանցին պատկանող 12 սուպերմարկետ մինչև հաջորդ տարվա սկիզբը կանցնեն «Քարֆուրին», և դրանից հետո «Երևան Սիթի» անվանումով սուպերմարկետներ Երևանում չեն լինի: Ըստ գործարքի, «Քարֆուրը» վարձակալելու է «Երևան Սիթիների» միայն տարածքները, իսկ ներքին սարքավորումներով համալրումը ու կահավորանքը ամբողջությամբ իրականացնելու է իր չափանիշներով:
«Եթե հաշվի առնենք, որ արդեն մի քանի շաբաթից «Երևան Մոլում» սկսելու է գործել նաև «Քարֆուրի» հիպերմարկետը, ապա կարելի է արձանագրել, որ շուտով Հայաստանում սպառողական ապրանքների մանրածախ առևտրի, ինչպես նաև ներկրումների ոլորտում տեղի կունենա արմատական փոփոխություն»,–գրում է «ՀԺ»-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը