Այսօր Մոսկվայում տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում սեպտեմբերի 5-ին կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Տիգրան Մանսուրյանը, համերգին հանդես են գալու անվանի կոմպոզիտորի մտերիմ ընկերները:
«Ընկերներս ցանկանում են շնորհավորել ինձ իմ 75-ամյակի առթիվ: Դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը նախաձեռնեց այս միջոցառմումը: Երեկոյի ընթացքում հանդես կգան ջութակահար Հայկ Ղազարյանը, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, թավջութակահար Ալեքսանդր Ռուդինը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, կլարնետահար Միխայիլ Բեզնոսովը»,-նշեց Մանսուրյանը:
Բացի այդ, ելույթ կունենան «Studio նոր երաժշտություն» լարային քառյակը, Մոսկվայի «Musica Viva» կամերային նվագախուբը, «Questa Musica» երգչախումբը:
«Կներկայացնենք իմ ստեղծագործությունները՝ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» շարքը՝ ալտի և արական երգչախմբի համար, «Agnus Dei»-ին, Ջութակի և լարային նվագախմբի համար կոնցերտը և տարբեր տարիների այլ ստեղծագործություններ»,-հավելեց Մանսուրյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)