Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը 

Հանդիսավոր նիստով նշվեց արտակարգ իրավիճակների աշխատակիցների օրը

Հասարակություն

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ:

Ներկա էին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, արդարադատության նախարար Հ. Մանուկյանը, գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ոստիկանապետ Վ. Գասպարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Ա. Նազարյանը և ԱԱԾ պետի տեղակալ Ա. Հարությունյանը:

Նիստի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը և հանդիսավորությամբ դահլիճ բերվեց ԱԻՆ դրոշը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը՝ շնորհավորելով տոնի կապակցությամբ ու ամփոփելով արված աշխատանքը.
- Արտակարգ իրավիճակների համակարգի ձևավորման 23-րդ տարեդարձն է: Ինչքան էլ օրը տոնական լինի, ակամա հետադարձ հայացք ես ձգում անցած տարիներին՝ ինչու և ինչպես ստեղծվեց այս համակարգը: Սպիտակի երկրաշարժը որպես դեռ չսպիացած վերք, որպես մշտական հիշեցում, որպես չլռող ահազանգ՝ մեր մշտական ուղեցույցն է: Ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում աճում են բնական ու տեխնածին աղետները, մեծանում է տուժածների թվաքանակը: Անընդհատ ահագնացող այս մարտահրավերները մի նախարարության ուժերով դիմագրավել չես կարող, ուստի մենք ձևավորեցինք երկրի ամբողջ ներուժը ներգրավող աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, համատեղ մշակեցինք ԱՌՆ ազգային ռազմավարություն, ունենք միջգերատեսչական համագործակցության արդյունավետ համակարգ ու շարժվում ենք աշխարհին համաքայլ:

Ես հպարտ եմ, որ այսպիսի թիմ ունեմ, ուժեղ, հզոր, բազմաքանակ ու պրոֆեսիոնալ, և նրանց հետ կյանքի ենք կոչում գործուն ու կարողունակ արտակարգ իրավիճակների նախարարության տեսլականը:

Ես շնորհակալ եմ մեր երկրի ղեկավարությանը՝ համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու հոգատարության համար: Շնորհակալ եմ նախարարություն-գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների, իմ բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Իմ շատ սիրելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս տոնը, ցանկանում առաջին հերթին խաղաղություն մեր օջախներին, սեր, բարօրություն, բարեկեցություն ու երջանկություն:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Մակարյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասված էր.

- Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:

Սպիտակի երկրաշարժը վերապրած, բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար ձեր նախարարության ստեղծումը պարզապես հրամայական էր: ԱԻՆ-ը մեր հանրապետության երիտասարդ նախարարություններից է և արդեն հասցրել է ոչ միայն կայանալ, այլև՝ դառնալ մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը վայելող, մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնող և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույց՝ ձեր հետևողական մասնագիտական աշխատանքի շնորհիվ:

Այսօր մեր ժողովուրդը, հանձինս ձեզ, ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Այսպիսի վերելքը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն և աճի տեմպերի պահպանում: Ես արդեն տեսնում եմ, թե ինչպես եք կյանքի կոչում իմ հանձնարարականը՝ որակյալ ծառայությունները հասցնել հեռավոր, հատկապես սահմանամերձ համայնքներ: Նախարարության հայրենանվեր աշխատակիցների պարտքն է՝ պաշտպանել մեր բնակիչներին ոչ միայն աղետներից, այլև չավարտված պատերազմի վտանգներից:

Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը: Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, իսկ ձեր ընտանիքներին՝ բարօրություն և երջանկություն:

ՀՀ Նախագահի որոշմամբ՝ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ս. Ղազարյանը պարգևատրվեցին «Մարտական ծառայության համար» մեդալով: Նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Կ. Հարությունյանը պարգևատրվեց ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Ս. Սարգսյանի հրամանագրով՝ ՓԾ տնօրեն Ս. Ազարյանին շնորհվեց փ/ծ գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանին և պետական ռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանին՝ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանը նույնպես կառավարության և իր անունից ջերմորեն շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ.

- Փրկարարը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն՝ պատրաստ լինելով օգնության հասնել մարդկանց ծանր իրավիճակներում: Հպարտությամբ պիտի նշեմ, որ մեր փրկարարների աշխատանքը չի սահմանափակվում միայն մեր երկրի տարածքով, այլև՝ բարձր գնահատականի է արժանացել Հայաստանի սահմաններից դուրս, ինչը նպաստել է մեր երկրի հեղինակության բարձրացմանը:

ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ս. Մխիթարյանը: ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գրիգորյանին և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանին հանձնվեցին պատվոգրեր՝ վարչապետ Հ. Աբրահամյանի կողմից:

ՀՀ արդարադատության նախարարն իր խոսքում նշեց, որ ցանկացած պետական կառույցի և պաշտոնյայի գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է: ԱՆ կողմից Հ. Մանուկյանն ԱԻ նախարարին և փոխնախարար Դ. Կարապետյանին հանձնեց «Ներսես Շնորհալի» հուշամեդալներ:

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը ևս փաստեց, որ կա ԱԻ կառավարման կայացած համակարգ՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ԱԻ նախարար Ա. Երիցյանի անձնական ներդրումը: Գլխավոր դատախազը հուշամեդալներ հանձնեց ԱԻ նախարար Ա. Երիցյանին, փոխնախարար Հ. Մխիթարյանին և աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանին:

Միանալով բոլոր շնորհավորանքներին՝ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանները բոլորից լավ են պատկերացնում փրկարարի աշխատանքը, քանի որ շատ հաճախ միասին են լինում դեպքի վայրերում.
- Շնորհակալ եմ ձեզ՝ բոլոր փրկված կյանքերի համար: Աստված բոլորիդ պահապան,- ասաց Վ. Գասպարյանը:

Ոստիկանապետն ԱԻ նախարարին հանձնեց «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան, իսկ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրելյանին՝ «Մարտական զորակցության համար» մեդալ:

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանն իր խոսքում նշեց քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունը և արձանագրեց, որ նախարարությունը ձեռքբերվածով չի սահմանափակվում: ԱԻ աշխատողի օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով պարգևատրվեցին ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալ ստացան ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը և ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանը:

Հատուկ քննչական ծառայության պետը նույնպես մեդալ հանձնեց ԱԻ նախարարին: Պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձում նշվում էր հատկապես ԱԻ նախարարության շատ աշխատակիցների անուրանալի ծառայությունն Արցախյան պատերազմի տարիներին:

Հանդիսավոր նիստի ընթացքում շնորհավորանքի խոսքեր հնչեցին նաև Քննչական կոմիտեի և ԱԱԾ կողմից: ԱԻ նախարարության բազմաթիվ աշխատակիցներ բարեխիղճ ծառայության և մասնագիտական հաջողությունների համար արժանացան մեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի ոչ միայն ԱԻ նախարարության, այլև՝ գործընկեր գերատեսչությունների կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
Ամենադիտված