«Լուիս Էնրիկեն ունակ է գերազանցել իմ հաջողությունները «Բարսելոնայում»». Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համոզված է, որ «Բարսելոնայի» ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեն մեջ հաջողությունների կհասնի իր պաշտոնում:
«Իհարկե նա կարող է կրկնել իմ հաջողությունները «Բարսելոնայում» և նույնիսկ գերազանցել դրան: Ես մեծ կարծիք ունեմ Էնրիկեի մասին: «Բարսելոնայի» համար կարևոր է կրկին ձեռք բերել իր անհատականությունը և փիլիսոփայությունը, որը բոլորս ընդունում և գնահատում ենք: Կարծում եմ՝ այդ ամենը կտեսնենք Լուիս Էնրիկեի աշխատանքում»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան կատալոնացիների մարզչի պաշտոնում նվաճել է 14 տիտղոս:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ