Գերազանց ինքնանկար անելու գաղտնիքը
Այլ
Երբևէ զարմացե՞լ եք, թե ինչու են հանգստյան օրերին արված լուսանկարները անհաջող ստացվում, իսկ ձեր քիթը մեծ տեսք է ունենում սելֆիում:
Սուրրեի համալսարանի երկու գիտնական իրենց առաքելությունն են կատարում՝ հնարավորություն տալով թվային տեսախցիկների օգնությամբ գերազանց լուսանկարներ ստանալու:
Այդ սարքերը, իրենց ավտոմատացված և համակարգչային բաղադրիչներով, տեխնիկական վերելք են ներկայացնում լուսանկարչության 200-ամյա պատմության մեջ: Յուրաքանչյուր տարի ավելի նոր ու մատչելի տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս:
«Վատ պատկեր ստանալը չափազանց հեշտ է»,- ասում է դոկտոր Ռադու Սպորեան:
Ելույթ ունենալով Բրիտանական Գիտական Փառատոնում' նա և նրա գործընկեր դոկտոր Անդրյու Փայը ձգտում են որոշ սկզբունքներ բացատրել, որոնք հնարավորություն են տալիս բարձրակարգ լուսանկարներ ստանալու:


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից