ԵԿՄ-ն, Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հավատարիմ է Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամներին (տեսանյութ)
Հայաստան
Երկրապահ կամավորականների միությունը արյան կանչով, ժամանակի հրամայականով ստեղծված կազմակերպություն է, որն, ինչպես փաստում են կառույցի բազմահազար անդամները, այսօր էլ կատարում է առաքելությունը: Ուշագրավ է, որ այսօր էլ դեռ ԵԿՄ-ին անդամակցել ցանկացողների ահռելի հոսք կա: Ի կատարումն ԵԿՄ վարչության նախագահի աշխատանքային ծրագրի՝ այս օրերին վարչության անդամները ստուգայցեր են կազմակերպում մարզային խորհուրդներ եւ տարածքային բաժանմունքներ: Հանդիպումներն անցնում են ոգեւորության մթնոլորտում: Ծաղկադրումներ, ելույթներ, պարգեւների հանձնում, անդամության վկայականների տրամադրում: Այսօր նմանատիպ միջոցառում էր Աբովյան քաղաքում: Տարածաշրջանի եռասերունդ երկրապահները՝ պատերազմի մասնակիցներ, երիտասարդ երկրապահներ եւ պատանի երկրապահներ, միաբերան խոսում էին այն մասին, որ ԵԿՄ-ն, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հավատարիմ է Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամներին, անդավաճան ընթանում է Հայաստան պետության հզորացման ճանապարհով:
Այսօրվա միջոցառման ժամանակ հանդիսավորապես անդամատոմսեր հանձնվեց ԵԿՄ հարյուրավոր նորագիրներից մի քանի տասնյակին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից