Աշխարհազորայինները նշել են ուկրաինացի ռազմագերիներին ազատելու պայմանները
ԱՐԽԻՎ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները շարունակում են պահել շուրջ հազար ուկրաինացի զինվորականների, քանի որ Կիևը հրաժարվում է տրամադրել գերեվարված աշխարհազորայինների ցուցակները, որոնց նա պատրաստվում է ազատել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԴԺՀ-ի պետանվտանգության նախարար Լեոնիդ Բարանովը:
ԴԺՀ-ում զգուշանում են, որ Ուկրաինայի իշխանությունները, որոնք հայտարարել են, թե իրենց մոտ գտնվում է 200-300 մարդ, ստանալով իրենց ազատված զինվորականներին, չեն վերադարձնի գերեվարված աշխարհազորայիններին: Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականներին գերությունից կազատեն միայն այն բանից հետո, երբ կհամաձայնեցվեն ցուցակները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)