Ավստրիայի ԱԳ նախարարը գլուխ խոհարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստան
Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սեբաստիան Կուրցը ծաղիկ դրեց և գլուխ խոնարհեց 1.5 միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Նա ջրեց 2010 թվականին այդ ժամանակվա Ավստրիայի արտաքին գործերի նախարար Միխայել Շպինդելեգերի տնկած եղևնին:
Ավստրիայի ԱԳ նախարարը զրուցեց ու լուսանկարվեց նաև Ծիծեռնակարդ այցելած ավստրիացի զբոսաշրջիկների հետ, որից հետո շտապեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից