ՄԱԿ-ը այսօր տոնում է Գրագիտության օրը
Գիտություն և Մշակույթ
Գրագիտության միջազգային օրն այն տոներից է, որ նշվում է ՄԱԿ համակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այն հաստատել է ՅՈւՆԵՍԿՕ-ն 1966թ.: Օրվա գլխավոր նպատակն է ակտիվացնել հասարակության ջանքերը գրագիտությունը տարածելու ուղղությամբ, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուներության գլխավոր ոլորտներից է:
Գրագիտությունը գրանցել է տպավորիչ արդյունքներ, գրագետ մարդկանց թիվն աշխարհում հասել է 4 միլիարդի: Չնայած տարբեր երկրների զգալի հաջողություններին, ավելի քան 860 միլիոն մեծահասակներ մնում են անգրագետ, իսկ ավելի քան 100 միլիոն երեխաներ դպրոց չեն հաճախում: Մեծ թվով երեխաներ, երիտասարդներ և մեծահասակներ չեն համապատասխանում այսօրվա աշխարհի պայմաններում գրագիտության աստիճանին:
Ակնհայտորեն անհրաժեշտ է ծրագրեր իրագործել գրագիտությունը տարածելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)