Նյու Յորքի առնետներին վավերագրական ֆիլմ են նվիրելու
Գիտություն և Մշակույթ
Նյու Յորքի առնետների մասին վավերագրական ֆիլմ են նկարահանելու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Նախագիծը ներկայացվել է Տորոնտոյում կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ:
Կինոնկարի հիմքում Ռոբերտ Սալիվանի «Առնետներ. քաղաքի ամենատհաճ բնակիչների պատմության և բնակության վայրի հետազոտությունը» (Rats: Observations on the History and Habitat of the City's Most Unwanted Inhabitants) բեսթսելերն է: Գրքի էկրանավորման իրավունքը գնել են Dakota Group և Submarine ընկերությունները: Ֆիլմի արտադրությունը կսկսվի 2015 թվականի առաջին ամիսներին:
Սալիվանն ինքը լինելու է կինոնկարի ստեղծողների խորհրդատուն: Նա նաև նկարահանող խմբին հնարավորություն կընձեռի օգտվել Նյու Յորքի առնետների վերաբերյալ նյութերի իր արխիվից, որոնք տեղ չեն գտել գրքում:
Համարվում է, որ Նյու Յորքում ավելի քան 8 մլն առնետ է ապրում: Վավերագրական ֆիլմում տարբեր փաստեր կներկայացվեն առնետների մասին, իսկ ժապավենի հերոսներ կդառնան առնետորսները, աղբ հավաքողները, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, գիտնականներ, ուսանողներ ու պատմաբաններ: Ֆիլմում կցուցադրվեն քաղաքի այն շրջանները, որոնք առավել խիտ են բնակեցված առնետներով:
Առնետները կդիտարկվեն նաև պատմական համատեքստում: Այսպես, ժապավենի ստեղծողները ուշադրություն կդարձնեն ներկայիս Միացյալ Նահանգների տարածք այն նավերով առնետների միգրացիայի պատմությանը, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից և Հոլանդիայից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)