«Հրապարակ». ՀՀԿ խորհրդի նիստը բավական «ցավոտ» է եղել
Հայկական Մամուլ
Շաբաթ օրվա ՀՀԿ խորհրդի նիստը բավական «ցավոտ» է եղել հատկապես ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի համար, ում նախագահը հստակ հրահանգ է տվել՝ խելոք մնալ և կուսակցության գծի մեջ լինել: Գրում է «Հրապարակ»-ը:
Խորհրդի նիստում հնչած ելույթների մի մասը վերաբերել է կուսակցական կարգապահությանն ու համախմբվածությանը, ինչն ակնհայտորեն դուր չի եկել Վարդան Այվազյանին:
Նա իր ելույթում նման դրսևորումները կոչել է տարակարծություններ և ժողովրդավարության դրսևորում, սակայն Սերժ Սարգսյանը կշտամբել է նրան և նկատել, որ այդ տարակարծությունները կուսակցության խմբակցության քննարկումների ժամանակ պետք է հայտնել, իսկ երբ նախաձեռնությունը հասնում է Աժ, պետք է բոլորը համախմբված լինեն դրա շուրջ և միանման պահվածք դրսևորեն: Մինչդեռ Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Այվազյանը հաճախ է իրեն ընդդիմադիրի պես պահում, ընդամենը անցած շաբաթ հանձնաժողովի նիստում նա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին պատին է դեմ տվել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը