Նազենին, Քրիստինեն, Սոֆին, Անդրեն, Եվան, Ավետը և այլ հայտնիներ՝ հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման. News.am (ֆոտո)
Հասարակություն
Սեպտեմբերի 8-ը մանկական ուղեղային կաթված ունեցող շատ երախաների համար տոնական էր: «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության, երաժիշտ Արմեն Մարտիրոսյանի և «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանի» տնօրեն Արտյոմ Վարդանյանի ջանքերով և նախաձեռնությամբ կազմակերպվել էր բարեգործական համերգ, որի ողջ հասույթն օգտագործվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների շտապ վիրահատության նպատակով: Միջոցառման պատվո հյուրերն էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այս մասին գրում է NEWS.am STYLE-ը:
«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Նարինե Մանուկյանը կայքի զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունը մշտապես համերգներ կազմակերպում է երեխաների համար, սակայն այս մեկը տարբերվում է իր մասշտաբով և հյուրերի ցանկով: Նարինեն ինքը մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մայր է և շատ լավ գիտի ոլորտի բացթողումները, սակայն, որպես գլխավոր խնդիր, որին բախվում են նմանատիպ երեխաներն ու նրանց ծնողները, առանձնացնում է հասարակության տգետ և սխալ վերաբերմունքը:
Մանրամասները` այստեղ


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը