«Հրապարակ». Անորոշ մնացին թեժ աշնան մեկնարկի եւ իշխանափոխության պահանջի ժամկետները
Հայկական Մամուլ
Մոտ եռամսյա ընդմիջումից հետո երեկ քառյակը հերթական հանդիպումն էր կազմակերպել: Գրում է «Հրապարակ»-ը:
Սակայն այդպես էլ անորոշ մնացին թեժ աշնան մեկնարկի եւ իշխանափոխության պահանջի ժամկետները: Թեպետ սպասումներ կային նաեւ քառյակի պառակտման առումով, քանի որ չորսից երեք կուսակցությունների ներկայացուցիչները, ըստ որոշ լուրերի, փորձելու են պայքարն այսուհետ տանել սահմանադրական բարեփոխումների դեմ, մինչդեռ ՀՅԴ-ն մնում է անդրդվելի եւ չի պատրաստվում հրաժարվել նախկին դիրքորոշումից ու մերժել խորհրդարանական կառավարման մոդելը:
Եռյակի հակափաստարկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է հավերժացնել իր իշխանությունը՝ դառնալով խորհրդարանի ղեկավար: Սակայն նիստից հետո ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ, չնայած տարաձայնություններին, քառյակը բազմաթիվ հարցերում միասնական է եւ չի պատրաստվում պառակտվել:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը