BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան 

Վերահսկիչ պալատը կաջակցի առողջապահական ոլորտի խնդիրների լուծմանը

Հայաստան

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց, որ Արմեն Մուրադյանի հետ մեկ ամիս առաջ կայացած գործնական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկել' դրանք ժամանակին վերացնելու նպատակով։

«Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ, այլ ձգտում է նաև աջակցել: Հաշվի առնելով, որ ստուգող աչքը շատ բան է տեսնում, փորձում ենք ընթացքում վեր հանված թերություններն ու բացթողումները շտկել»,- ասաց Վերահսկիչ պալատի նախագահը' նշելով, որ անցած տարի այդ սկզբունքով փորձնական աշխատել են կրթության և գիտության նախարարության մի քանի ծրագրերի ստուգման ընթացքում։

«Արդյունքը մեծ էր: Հենց ստուգումների ընթացքում բավական մեծ գումարներ վերադարձվեցին պետական բյուջե կամ նախարարի հայեցողությամբ տնտեսված գումարներն ուղղվեցին այլ ծրագրերի կատարմանը»,- ասաց Իշխան Զաքարյանը։

Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ առողջապահական-սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, որոնք ռիսկեր են պարունակում, իրենց տեսադաշտում կլինեն առաջիկա 3-4 տարվա ընթացքում: Այնուհետև Իշխան Զաքարյանն անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարությունում 2013 թվականին կատարված ստուգումների արդյունքում բացահայտված թերություններին։

«Մենք խնդիրն ընդհանուր բարձրացնում ենք, բայց երբեմն պարզվում է, որ մի քանի հասցեատեր կա»,- ասաց նա' բերելով տարբեր բուժհաստատություններում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման ծրագրում բացահայտված խախտումը: Պարզվել է, որ այդ անձանց համապատասխան փաստաթղթերը տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվել են գործող կարգի խախտումներով, իսկ բուժհիմնարկները չեն կարող չընդունել դրանք։

Այս կապակցությամբ Արմեն Մուրադյանը ևս հավաստեց էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, որն ինքնին ոլորտի զարգացման խիստ անհրաժեշտ գործիք է: Առանց տվյալների այդ բազայի, յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է կասկածի տակ վերցվել:

Իշխան Զաքարյանը ներկայացրեց բացահայտված այլ թերություններ ևս: Առանձնակի կարևորեց դեղերի խնդիրը: Նշեց, որ Վերահսկիչ պալատն այժմ միջազգային չափորոշիչով վերահսկողության մոդել է ներդրել: Դա նշանակում է, որ գնման ցանկացած պայմանագիր պետք է ստուգվի մի քանի դիտակետով' գինը (արյո՞ք այն իրատեսական է և շուկայական արժեքներին մոտ), որակը (արդյո՞ք այն ապահովում է անհրաժեշտ արդյունավետությունը) և հասցեականությունը։ Սա վերաբերում է գնումների ամբողջ համակարգին։ Նշվեց, որ այս առումով դեղերի որակի խնդիրն առկա է: Ոչ առանց հիմքի դժգոհություններ կան կենտրոնացված գնումներով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերի և տեղական արտադրության որոշ դեղերի որակից:

«Այժմ մենք դեղերի շրջանառության ոլորտում նոր ստուգումներ ենք իրականացնում: Չեմ թաքցնում, որ լուրջ խնդիրներ կան թե՛ գների, թե՛ որակի և ամենակարևորը' հասցեականության ապահովման առումով»,- ասաց Իշխան Զաքարյանը։

Հիշեցնելով ինսուլինիով ապահովման 2008-2009թթ. ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված լուրջ բացթողումները' Իշխան Զաքարյանը նշեց, որ անհրաժեշտություն չկար ամեն տարի մրցույթ կազմակերպելու, եթե ակնհայտ էր, որ այդ նույն դեղը մշտապես որոշակի քանակությամբ պետք է: Որպես դրական օրինակ բերվեց ինսուլինի ձեռք բերման նպատակով անմիջապես արտադրողի' դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերության հետ 5 տարվա պայմանագրի կնքումը:

«Համարձակորեն պետք է առաջ գնանք և երկարաժամկետ նման պայմանագրեր կնքենք: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Գերմանիայի մեր գործընկերների հետ, որպեսզի մի քանի հեղինակավոր կազմակերպություններից բերվող դեղերն ուղարկենք կրկնակի փորձաքննության»,- ասաց Իշխան Զաքարյանը։

Առողջապահության նախարարը ևս համագործակցության իր մեծ պատրաստակամությունը հայտնեց։

«Վերահսկիչ պալատի կողմից բարձրացված բոլոր խնդիրները և դրանց ուղղությամբ ներկայացված առաջարկությունները հիմնականում արտացոլում են առողջապահության ոլորտում առկա իրական խնդիրները: Եվ մենք հետևողականորեն շարունակելու ենք դրանք շտկելու ուղղությամբ համակարգային քայլերը' համագործակցելով նաև Վերահսկիչ պալատի հետ»,- ասաց Արմեն Մուրադյանը։

«Մենք ուզում ենք համակարգային լուրջ բարեփոխումներով արմատախիլ անել այդ խնդիրները: Որոշակի բացեր կան նաև օրենսդրական դաշտում։ Դրանք մենք կառուցողական համագործակցությամբ կարող ենք կարգավորել»,- ասաց Արմեն Մուրադյանը: Որպես օրենսդրական բաց ներկայացվեց դեղի կամ պատվաստանյութի գնման ժամանակ տեխնիկական բնութագրում միայն մեկ չափորոշչի' երկրում նրա գրանցված լինելու առկայությունը: Իսկ որակի, արդյունավետության և հասցեականության ապահովման համար լծակներ չկան: Դրա արդյունքում ամենից ցածր գնով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերից հիվանդների մի հատված հրաժարվում է։

«Պետք է օրենսդրական դաշտը թույլ տա, որ տեխնիկական բնութագրերը ոչ թե նեղացնեն դաշտը, այլ գնվող դեղի, սարքավորման որակն ապահովող չափորոշիչներ գործեն: Ձեր կառույցի, փորձագետների ուղղակի աջակցությամբ պետք է փորձենք այնպիսի բնութագրեր ստեղծել, որ ոչ թե դաշտը նեղացնենք, այլ հակառակը՝ որակ' հետևաբար արդյունավետություն և հասցեականություն ապահովենք: Մանավանդ, որ դուք այսօր արդեն արտասահմանյան երկրների մասնագետների ձևավորված կարծիքն ունենք: Ողջունելի է կառուցողական Ձեր մոտեցումը. տարեվերջին սխալներն ու խնդիրներն արձանագրելու փոխարեն ընթացքում դրանք վեր հանել և համատեղ ջանքերով օր առաջ շտկել կամ լուծել: Այս մոտեցումը կնպաստի առողջապահական ոլորտի բոլոր գնումների արդյունավետության բարձրացմանը, հետևաբար և առողջապահական ցուցանիշների բարձրացմանը»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Նախարարը նաև տեղակացրեց, որ հակատուբերկուլոզային ծառայությունում բացահայտված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրության են ենթարկվել։ Արդյունքում երկու կառույցները միավորվել են, Վերահսկիչ պալատի կողմից արված դիտողությունների արդյունքում ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություններ են կատարվել, ինչն այսօր արդեն տնտեսումների հնարավորություն է տվել:

Իշխան Զաքարյանը հավաստիացրեց, որ այժմ իրականացվող երեք ծրագրի ուսումնասիրության ընթացքում առկա բոլոր խնդիրները համատեղ կքննարկվեն և վերլուծությունների արդյունքում լուծումներ կգտնվեն:

«Նախարարը ճիշտ նկատեց, որ նաև օրենսդրական դաշտի բացն է խոչընդոտում: Մենք բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ խնդիրներին պարզ ու տեսանելի լուծումներ տալու համար»,- ասաց Իշխան Զաքարյանը' առաջարկելով առկա այլ խնդիրներին ևս անդրադառնալ, մանավանդ, որ սոցիալական ծրագրերը մեկ առ մեկ դեռ պետք է ուսումնասիրվեն:

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ ստեղծված աշխատանքային խումբն արդյունավետ կաշխատի, աշխատանքային կարգով դրվագ առ դրվագ քննարկումներ կկազմակերպվեն տարիներ շարունակ կուտակված խնդիրներն օր առաջ լուծելու և իրավիճակը բարելավելու նպատակով։

Իշխան Զաքարյանին շնորհակալություն հայտնելով կատարած այցի համար' Արմեն Մուրադյանը կոչ արեց նախարարության բոլոր կառույցներին ու ստորաբաժանումներին, ջանադրաբար օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Առավել ևս, որ Վերահսկիչ պալատն ամենաբարձր մակարդակով աջակցության իր պատրաստակամությունն է հայտնում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ
Ամենադիտված