Թուրքիան ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու և ժխտելու պատմական փաստերը
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը' Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծրագրի հարցին
-Օրերս Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության համար և կրկին անգամ պնդել, որ հայկական կողմն անգամ պատասխան չի տվել 2005թ-ի' Թուրքիայի վարչապետի նամակին:
-Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարության արխիվում չի պահպանվել դեռևս 2005թ. ապրիլի 25-ին' Թուրքիայի վարչապետի նամակը ստանալուց մի քանի օր անց, հայկական կողմի տված և հրապարակած պատասխանը։
Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը և շարունակաբար ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու և ժխտելու պատմական փաստերը:
Թուրքական կողմի հենց այդ մոտեցումն է, որ շարունակում է խոչընդոտ հանդիսանալ' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)