Խոշոր հրդեհ «Երազ» գործարանում. հրդեհը մարվել է
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երազ» գործարանի տարածքում' պահեստներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել տաս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհաշիջմանը մասնակցել են Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Արաբկիր, Կենտրոն վարչական շրջանների թվով 6 ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել' 18.49-ին:
Այրվել են Ազատության պողոտայի թիվ 27 հասցեում գտնվող «Նիկշին» ՍՊԸ-ի տանիքի փայտյա կառուցատարրերը' 5000 քմ:
Լուսանկարը`PanARMENIAN.Net-ի


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել