«Հրապարակ». «Կադրային ջարդ»-ը լրագրողների ժարգոնն է. Արամայիս Գրիգորյան
Հայկական Մամուլ
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված նախարարությունում ընթացող կադրային ջարդը։ Նախարարին, սակայն, «կադրային ջարդ» ձեւակերպումն այնքան էլ դուր չեկավ։
«Ուրեմն՝ դա լրագրողների ժարգոնն է, էսպես ասեմ՝ մեզ մոտ երբեք կադրային ջարդ չի եղել եւ չկա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նույնիսկ հեռացումներ չեն եղել։ Ըստ նախարարի, բնապահպանության նախարարությունից ազատումներ եղել են բացառապես իրենց իսկ դիմումների համաձայն։ «Մարդիկ ցանկություն չեն ունեցել, մինչեւ իմ գալը դիմումներ են գրել, ազատվել են աշխատանքից, ես էդ մարդուն ի՞նչ ասեմ, եթե իրա դեմքն էլ չեմ տեսել»,- ասել է նա։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը