Մահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին «Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները «Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցում Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ) Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածու Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ով Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ) 

Ոչ մի Ադրբեջան կամ այլ արտաքին ուժեր չեն կարող մեզ վնասել. Մանվել Գրիգորյան

Քաղաքական

Նորաստեղծ կառույցի, Հայաստանում ներքաղաքական իրավիճակի և Ադրբեջանի արկածախնդրությունների վերաբերյալ «Առավոտը»-ը զրուցել է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ.

- Հրամանատարներն իրենց ազատամարտիկների դաշինքն ստեղծեցին, Ռուբեն Գևորգյանն իր կառույցն է ստեղծում: Ազատամարտիկների դաշինքը հայտարարեց, որ կանգնելու է քառյակի ուժերի կողքին: Ստացվում է, որ ամեն քաղաքական ուժ իր՞ ԵԿՄ- է ստեղծում: Ինչո՞ւ է պառակտվում Երկրապահը:

- Դուք էլ եք գիտակցում, որ հայ ժողովուրդը չի պառակտվել: Երկրապահը ողջ հայ ազգն է, սա հայ ազգը համախմբող կառույց է: Իսկ որ տարբեր կառույցներ ստեղծելու փորձեր են արվում, դա պառակտումից չի, այլ տարբեր քաղաքական հետաքրքրություններից:

Երկրապահի առավելությունն այն է, որ արհեստածին կառույց չէ, չի ստեղծվել քաղաքական մանր հարցեր լուծելու համար: Երկրապահը ժամանակին ստեղծվել է արյան կանչով, ստեղծվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից, այսօր էլ հավատարիմ է Սպարապետի ժառանգությանը: Թե չէ՝ ասում եք՝ հրամանատարներ: Հրամանատարները պետք է ազգին ծառայեն, ոչ թե մանր-մունր քաղաքական շահեր սպասարկեն: ԵԿՄ-ում այսօր 250 ջոկատի հրամանատար կա: Մենք երբևէ դա շեշտե՞լ ենք: Շատերն են շատ բան փորձում ստեղծել: Ես մեր ժողովրդին եմ հավատում, վստահում, մեր պետությանը: Իսկ եթե կան ուժեր, որ կարծում են, թե կարելի է պետության մեջ պետություն ստեղծել, դրանց զգուշացնեմ, որ իրենք դատապարտված են:

- ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ կրկին կարող է հավակնել իշխանության: ԵԿՄ-ն և անձամբ դուք կկանգնե՞ք նրա կողքին:

- Ռոբերտ Քոչարյանը մեր երկրի, մեր պետության զինվորներից է եղել և քաղաքական գործիչ: Նա միշտ ազատ է եղել իր որոշումների մեջ և այսօր էլ ազատ է: ԵԿՄ-ն կանգնած է այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, հավատում, վստահում ենք նրան: Նախագահը դեռ 4 տարի էլ պաշտոնավարման ժամկետ ունի: Կգա ժամանակը, և այսօրվա նախագահն էլ կորոշի, թե ինքն ում պետք է աջակցի: Ես ոչ մեկին էլ խորհուրդ չեմ տա ժամանակից շուտ սկսել ընտրարշավը: Շատ շատերին խորհուրդ եմ տալիս ժամանակից շուտ, ջուրը դեռ չտեսած՝ չբոբիկանալ:

- Խորհրդարանական քառյակը հանրահավաքային շրջան է սկսելու: Կհաջողվի՞ նրանց ժողովրդին ոտքի հանել և գահընկեց անել Սերժ Սարգսյանին:

- Ես լավ չեմ հասկանում: Քառյակը երկրի, պետության, ժողովրդի ապագայի մասին է մտածում, հանուն ինչ-ինչ արժեքների՞ է գործում, թե՞ աշխատում է ընդդեմ սկզբունքով: Ես վստահ ասում եմ, որ ոչ ոք չի կարող մեր երկիրը ցնցումների տանել: Կարծում եմ, որ ընդդիմության շարքերում էլ խելացի, բանիմաց մարդիկ են, երկրի շահերով առաջնորդվող: Ես վստահ եմ, որ ընդդիմությունը քաղաքական պայքարը կտանի քաղաքակիրթ ճանապարհով, օրինական, սահմանադրական ճանապարհով: Ինչ խոսք, եթե կան թերություններ, պետք է դրանց մասին խոսել, բարձրաձայնել:

- Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ի՞նչ է սպասվում Հայաստանին: Ադրբեջանը կրկին կգնա՞ արկածախնդրության:

- Ադրբեջանը միշտ էլ գնում է սադրանքների, միշտ էլ պատրաստ է արկածախնդրության և միշտ էլ կանի, եթե թույլ տանք: Եթե ինքներս մեր ձեռքով մեր տունը չքանդենք, մեր անկախությունը չքանդենք, եթե միասնական և ուժեղ լինենք, ոչ մի Ադրբեջան կամ այլ արտաքին ուժեր չեն կարող մեզ վնասել: Մենք ենք մեր ճակատագրի տերը, մեր բախտը մենք ենք տնօրինում: Թուրքը հազարավոր տարիներ ցանկացել է մեզ վնասել, վատություն անել: Եղել են ժամանակներ, որ հաջողել է, եղել է, որ ոչ: 1915 թվականին թուրքը հաջողության հասավ, որովհետև միասնական չէինք, որովհետև մեր հույսն օտար պետություններին, օտար ազգերին էինք դրել: Իսկ վերջին Արցախյան ազատամարտում հաղթեցինք, քանի որ հավատացինք ինքներս մեզ, մեր ուժերին, գործեցինք միասնաբար՝ ազգային ծրագրի շրջանակներում:

Մեր իղձերի իրագործման համար պետք է ունենանք ուժեղ պետություն, միասնական և հավատացյալ ժողովուրդ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանըԻրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին«Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցումՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըApple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքովԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավինԱվտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ)Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է ազգային հավաքականի ֆուտբոլիստին ուղղված սպառնալիքներըԱրման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբՀայաստանը պատրաստ է շարունակել նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթությունների իրականացմանը․ ԱնդրեասյանՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրաԿեղծ հաղորդագրություններով փորձում են հափշտակել ձեր ֆինանսական միջոցները․ ՆԳՆ-ն զգուշացնում էԲալիցկին հայտնել է Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոբուսների վրա հարձակման մասինԱդրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԹուրքիաԹայվանում հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ՝ առանց հոսանքիՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական թևավոր հրթիռներ և կառավարվող ավիառումբերՄոջթաբա Խամենեին հայտարարել է վրեժ լուծելու մասինԲրիտանիայում սպանել են հայտնի պահպանողական գործիչ Էնն ՈւիդիքոմբինՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր «Քարֆուր» խանութների ցանցում հայտնաբերվել է 30 իրավախախտումՊենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածուԶեղծարարների նոր ալիք․ Սամվել Մարտիրոսյանի ահազանգըՏարադրամի փոխարժեքները` հուլիսի 11-ինԻրանի գերագույն առաջնորդը առաջիկա ժամերին կարևոր ուղերձով կհանդես գաԱվտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Սոչիի օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվելԹայվանում մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 30 մարդ է տուժելՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերովՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ)Ռուսաստանը ավելի քան 4,3 մլրդ ռուբլի կհատկացնի Ղրիմում զբոսաշրջության աջակցությանըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունՓաշինյանը նախկին թիմակցից պահանջում է հրապարակային ներողություն և 6 մլն դրամ փոխհատուցումԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողացել խոցել «Իսկանդեր» հրթիռներըԵվրամիությունը պետք է ստեղծի միասնական բանակ. Մանֆրեդ ՎեբերՍևանում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Եվրոպական խորհրդարանի անդամը կոչ է արել ԵՄ երկրներին ստեղծել ընդհանուր բանակԹեհրանը երբեք չի կապիտուլացվի ԱՄՆ-ի առաջ. Մոհամմադ Ղալիբաֆ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասինՀայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ովԲեռլինում դանակով զինված տղամարդը 11 ժամ շարունակ պատանդ է պահում սուպերմարկետի գանձապահին Դը Գոլի թոռը կոչ է արել Եվրոպային դաշինք կնքել Ռուսաստանի հետՓաշինյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (տեսանյութ)
Ամենադիտված