Գեղարքունիքի մարզում կատարվել է ավելի քան 5 հազար հեկտար աշնանացան
Հայաստան
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում է աշնանացան ցորենի ցանքը, որն աստիճանաբար սկսվում է ավելի համատարած բնույթ կրել հատկապես հացի բերքահավաքի աշխատանքների ավարտից հետո:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ևբնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, սեպտեմբերի 11-ի դրությամբ մարզի տնտեսություններում արդեն կատարվել է ավելի քան 5 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք: «Կառավարությունն այսօր տնտեսություններին աջակցում է սուբսիդավորված դիզվառելիքով, բարձրորակ սերմացուներով և պարարտանյութերով, այնպես որ երկրագործների համար կարևոր խնդիրները լուծված են: Եթե թույլ տան եղան ակային անհրաժեշտ պայմանները, մարզում աշնանացան ցորենի ցանքերը կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը' 21 հազար հեկտարը»,-նշեց վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից