Իսրայելում ուղեղի վիրահատման ընթացքում հիվանդը ջութակ է նվագել (տեսանյութ)
Այլ
Լիտվացի ջութակահարուհի Նաոմի Էլիշուվը Իսրայելում ուղեղի վիրահատման է ենթարկվել՝ գտնվելով մինագամայն գիտակից վիճակում, և միաժամանակ ջութակով նվագել է Մոցարտի ստեղծագործությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին գրել է Spiegel հանդեսը՝ վկայակոչելով բժիշկներին:
Ջութակահարուհին 20 տարի տառապում էր ձեռքերի դողից, ինչը բարդացնում էր նրա կյանքը և խոչընդոտում ջութակ նվագելուն: Էլիշուվը վիրահատվել է Իսրայելում, որտեղ նրան տեղային անզգայացմամբ գանգատուփի ոչ մեծ բացվածքի միջոցով ներպատվաստել են 1,3 միլիմետր երկարությամբ ուղեղի էլեկտրախթանիչ:
«Խթանիչի տեղակայման համար մեզ անհրաժետ էր հիվանդի ակտիվ աջակցությունը, ուստի մենք նրան խնդրեցինք ջութակ նվագել: Երբ մենք էլեկտրոդն ակտիվացրինք հարկավոր տեղում, Էլիշուվը մեծ նվիրումով սկսեց Մոցարտ նվագել, բայց արդեն առանց դողալու»,-ասել է գլխավոր նեյրովիրաբույժ Իզչակ Ֆրիդը:
Բժիշկների խոսքով՝ ջութակահարուհին կրկին կկարողանա ելույթ ունենալ հանրության առջև:
Ուղեղի վիրահատություններն ավելի ու ավելի հաճախ են կատարվում առանց ընդհանուր անզգայացման, որպեսզի բժիշկը վիրահատության ընթացքում կարողանա հետևել ուղեղի կարևոր մասերի գործառմանը, ընդսմին գլխուղեղի գորշ նյութը ցավ չի զգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել