ԼՂՀ ազգային վիճակախաղի տոմսերը հասանելի են նաև առցանց
Արցախ
Արցախի վերաբնակեցման և զարգացման գաղափարի կողմնակիցներն այսուհետև կարող են ԼՂՀ ազգային վիճակախաղի տոմսեր գնել նաև առցանց: Դրա համար անհրաժեշտ է այցելել ԼՂՀ ազգային վիճակախաղի պաշտոնական կայքէջ՝ nkrlottery.am և հետևել հրահանգներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս տարի վաճառքի է հանվել 300 հազար տոմս, որից վաճառվել է 130 հազարը: Գնորդները հիմնականում ԼՂՀ-ից, ՀՀ-ից, Ռուսաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից են: Կազմակերպիչների խոսքերով' սփյուռքից անընդհատ հնչում են դրական արձագանքներ վիճակախաղի և վերաբնակեցման գաղափարի հետ կապված: Կազմակերպիչները վստահ են' առցանց վաճառքը հնարավորություն կտա, որ ավելի մեծ թվով սփյուռքահայեր մասնակցեն վիճակահանությանը:
ԼՂՀ ազգային վիճակախաղի տոսմերի վաճառքից ստացված գումարը կուղղվի ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքին: Համայնքում նախորդ տարվա վիճակահանության գումարներով արդեն կառուցվել է 10 տուն, ևս 10 տան շինարարություն արդեն մեկնարկել է: Նախատեսվում է Իշխանաձոր համայնքում կառուցել 37 տուն: Ազգային վիճակախաղում խաղարկվելու են բնակարաններ, գորգեր: Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 28-Ին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան