Իմ հաղթաթուղթը լինելու է լավ պատրաստվածությունը. Արթուր Աբրահամ
Սպորտ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի համար հաջորդ մենամարտի հաղթաթուղթը կլինի լավ նախապատրաստվելը:
«Իմ հաղթաթուղթը լինելու է լավ պատրաստվածությունը: Ամեն ինչ անելու եմ, որ սեպտեմբերի 27-ի մենամարտում հաղթեմ: Ընդունում եմ, որ Փոլ Սմիթն ուժեղ մարզիկ է, բայց թույլ չեմ տա, որ նա ինձանից խլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ե'ս պետք է հաղթեմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աբրահամը:
Նա շեշտեց, որ չի ցանկանում մանրամասնել մենամարտում իր նոր մարտավարության մասին զրույցը: «Լավ պատրաստվում եմ գալիք մենամարտին: Ներկայումս մարզվում եմ Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում, սփարինգ մենամարտեր եմ անցկացնում Փոլ Սմիթի ոճին համապատասխանող բռնցքամարտիկների հետ»:
Աբրահամն արդեն հասցրել է ուսումնասիրել մրցակցի թույլ և ուժեղ կողմերը: «Ուլի Վեգների հետ տեսանյութեր դիտելով' ուսումնասիրել ենք Փոլ Սմիթի մարտավարությունը: Ակնհայտ է, որ ուժեղ բռնցքամարտիկ է, ճկուն է, կիրառում է հարձակողական ոճ»,- եզրափակեց նա:
Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտը կկայանա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում: Աբրահամն աշխարհի գործող չեմպիոնն է և այս մենամարտում փորձելու է պահպանել տիտղոսը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը