Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ) Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածու Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ով Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ) Ուղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը Թրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռով «Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում․ դեռ հարց է՝ ով է, ումից ձայն գողացել․ Ազարյան․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը 

«․․․Այդ ավանդույթը պետք է մեկընդմիշտ վերանա». Գագիկ Ծառուկյան. Zham.am

Քաղաքական

«Zham.am»-ը ներկայացնում է հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը ներկայացնում ենք հատվածներ

.... - Անցնենք քաղաքականությանը: Ի՞նչ խնդիրներ եք դուք այսօր լուծում քաղաքական դաշտում և ո՞րն է դրանցից ամենակարևորը Ձեզ համար:

- Ես տեսնում եմ խնդիրներ և պատրաստ եմ դրանք լուծել պետության մեջ' երկրի համար, ժողովրդի համար: Բայց ես երբեք չեմ մտել և չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առևտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում:

Ես շատ լավ գիտեմ Հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճիշտ հասկացեք, ինձ համար դա օտար և անհետաքրքիր զբաղմունք է:

Եթե ես քաղաքական դաշտում մտածեի անձնական շահի մասին, ապա ես ընդհանրապես չէի մտնի քաղաքականություն: Ես շատ հանգիստ կարող էի ապրել միայն իմ, իմ ընտանիքի, իմ մերձավորների համար: Ի՞նչն էր ինձ խանգարում. ոչ մի բան:

Բայց, տեսնելով, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան, տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ է ապրում, մարդիկ թողնում են իրենց տները, հեռանում օտար երկրներ, հուսահատությունն ու անարդարությունը մեծ է երկրում, ես չկարողացա անտարբեր մնալ, ես չուզեցի մի կողմ քաշվել ու ապրել միայն ինձ համար: Սա է քաղաքական դաշտում լինելու իմ միակ դրդապատճառը:

- Բայց Ձեր բարձր ժողովրդականությունը, բարձր վարկանիշը պարտավորեցնող են, և գաղտնիք չէ, որ հասարակության և քաղաքական դաշտի զգալի հատվածը առաջիկա փոփոխությունները կապում են նաև ձեր անձի հետ:

- Ընդհանրապես մարդու հեղինակությունն ու հարգանքը ձեռք է բերվում աշխատանքով ու կենսագրությամբ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական վարկանիշին, ապա ես դրա մասին շատ չեմ մտածում: Ես աշխատում եմ մարդկանց չխաբել, իմ սկզբունքներից չհրաժարվել, քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում պայմանավորվածություններ չխախտել:

Եվ երևի ամենակարևորը' ես չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ես իշխանություն չեմ ուզում, որ փող աշխատեմ, հարստություն դիզեմ, իմ բարեկամներին աշխատանքի տեղավորեմ:

Ես շատ լավ գիտեմ մեր երկրի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ մեր երկրի տնտեսությունը, ես շատ լավ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եվ վերջապես' ես պատկերացնում եմ, թե այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպես պետք է լուծել: Ես լավ գիտեմ սփյուռքի գործարար հնարավորությունները, և գիտեմ, թե ինչպես պետք է դա ի շահ մեր երկրի օգտագործել, ես գիտեմ, թե ինչպես կարելի է օտարերկրյա խոշոր ներդրումներ բերել Հայաստան ու նոր աշխատատեղեր, նոր հնարավորութուններ ստեղծել երկրում:

- Կոնկրետ ի՞նչ քայլեր եք պլանավորում դուք և ԲՀԿ-ն:

- Նախ, ես հպարտ եմ, որ կարողացել եմ ձևավորել գրագետ քաղաքական թիմ ԲՀԿ-ում, և այսօր ԲՀԿ-ի բարձր հեղինակությունը պայմանավորված է նաև այդ մարդկանց աշխատանքով: Նշեմ, որ մեր կուսակցության մեջ տիրում է խնդիրները քննարկելու ազատ մթնոլորտ: Եվ որոշումները կայացվում են հենց այդ մթնոլորտում խնդիրները քննարկելուց հետո: Եվ մենք կարևորում ենք նույնանման քննարկումները այլ քաղաքական ուժերի և հասարակական խմբերի հետ:

Մոտակա ժամանակներում ես պլանավորում եմ քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ' քաղաքական կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ հիմա կա նման հանդիպումների անհրաժեշտությունը: Եվ ակնհայտորեն կա նման ցանկություն շատերի մոտ:

Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս հանդիպումները շատ կարևոր են' մոտեցումների հստակեցման, տեսակետների փոխանակման և առաջիկա անելիքների քննարկման համար:

- Մեր երկրի, ժողովրդի խնդիրները քիչ էին, հիմա էլ դրվում է սահմանադրական փոփոխությունների հարցը: Ձեր տեսակետը ո՞րն է:

- Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ' խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու:

- Բայց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները, իրենց ասելով, ժողովրդի հետ տարբեր մարզերում քննարկումներ են անում:

- Այսինքն' Ձեր ասած հանձնաժողովի անդամները գնացել են գյուղեր' բերքահավաքի, աշխատանքների ամենախառը փուլում, երբ գյուղացին չունի սերմնացու, տեխնիկա, վառելիք, կարկուտից հսկայական վնասներ է կրել, բանկերում գրավ է դրել իր տունն ու հողը, ու ասել են' սիրելի գյուղացի, դրանք բոլորը կարևոր չեն, ամենակարևորը սահմանադրությո՞ւնն է: Թող քո երեխան ու ծնողը սոված լինեն, դեղի, հագուստի փող չունենան, բայց դրանք մի կողմ դիր, արի իրար հետ քննարկենք Սահմանադրությունը: Այդպե՞ս է եղել: Սա լուրջ չէ:

Թե՞ գնացել են քննարկելու ադրբեջանական բանակի կողմից գնդակոծվող գյուղերում: Թե՞ աղետի գոտում են քննարկել, թե՞ ավտոկայաններում ու օդանավակայնում են քննարկել, որտեղից մարդիկ ընտանիքներով արտագաղթում են:
Սահմանադրությունը լուրջ խնդիր է, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա' անլուրջ վերաբերվել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել:

Եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ Բարգավաճ Հայաստանը նույնպես կքննարկի' դահլիճներում և հրապարակներում: Մենք կվերցնենք ամենալավ դահլիճները, կհրավիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկենք, մեր փաստարկները կբերենք, կլսենք ուրիշներին:

Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք' հրավիրել ժողովրդին հանրահավաքների' մարզերում, Երևանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ' ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ' վերարտադրման:

- Սովորաբար, երբ ձեր քաղաքական հակառակորդները ձեր դեմ որևէ վատ բան են ուզում գրել կամ ձեր շուրջ անվստահություն առաջացնել' ասում են, որ դուք երբեմն հանդիպումներ եք ունենում իշխանության որոշ ներկայացուցիչների հետ: Եկեք խոսենք դրա մասին և այս հարցը մեկընդմիշտ փակենք:

- Ես հանդիպումներ եմ ունենում շատ շատերի հետ: Թե՛ արմատական ընդդիմության հետ, թե՛ հասարակական ակտիվիստների, թե՛ քաղաքագետների, առաջին և երկրորդ նախագահների, Հայաստասնում հավատարմագրված դեսպանների հետ: Ես հանդիպումներ ունենում եմ նաև իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, և ես դա համարում եմ շատ կարևոր:

Օրինակ, ես չէի կարող սահմանին լարվածության ժամանակ չզանգել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, չհետաքրքրվել իրավիճակով և չհայտնել իմ պատրաստակամությունը' ցանկացած հարցով աջակցելու:

Ես անհրաժեշտության դեպքում հանդիպում եմ Սերժ Սարգսյանին: Իրենից եմ ճշտում իր տեսակետները որոշ խնդիրների նկատմամբ, ներկայացնում եմ իմը: Ձևակերպում եմ իմ մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ:

Մենք նույն երկրում ենք ապրում, մի փոքր երկրում, որն ունի բազմաթիվ խնդիրներ: Եվ քննարկելն ավելի լավ է, քան' չքննարկելը: Չքննարկելուց երկրի ու ժողովրդի համար ոչ մի խնդիր չի լուծվում:

Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու: Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետևից խոսեն: Ես ուզում եմ' մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն' այդ ավանդույթը կոտրելու:

Երբ ես ասում եմ միմյանց վիրավորելու, վարկաբեկելու անթույլատրելիության մասին, հասկանալի է, որ ես նկատի չունեմ քննարկելը, բանավիճելը, տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունենալը, քննադատելը: Բայց դա պետք է լինի առարկայական, փաստերով: Ես պատրաստ եմ ինքս լսել ու ընդունել ցանկացած հիմնավոր հակառակ կարծիք ու քննադատություն:

- Իմ վերջին հարցը վերաբերում է ոչ իշխանական ուժերի քառյակի հեռանկարին: Դուք լավատե՞ս եք, թե՞ ոչ այնքան: Եվ որո՞նք են լինելու անձամբ ձեր քայլերը:

- Ես հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից: Կա հնարավորություն' խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն' ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով:

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա որքան էլ ես կարևորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարևորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, և որը է՛լ ավելի է ուժեղացնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըApple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքովԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավինԱվտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ)Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է ազգային հավաքականի ֆուտբոլիստին ուղղված սպառնալիքներըԱրման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբՀայաստանը պատրաստ է շարունակել նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթությունների իրականացմանը․ ԱնդրեասյանՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրաԿեղծ հաղորդագրություններով փորձում են հափշտակել ձեր ֆինանսական միջոցները․ ՆԳՆ-ն զգուշացնում էԲալիցկին հայտնել է Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոբուսների վրա հարձակման մասինԱդրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԹուրքիաԹայվանում հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ՝ առանց հոսանքիՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական թևավոր հրթիռներ և կառավարվող ավիառումբերՄոջթաբա Խամենեին հայտարարել է վրեժ լուծելու մասինԲրիտանիայում սպանել են հայտնի պահպանողական գործիչ Էնն ՈւիդիքոմբինՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր «Քարֆուր» խանութների ցանցում հայտնաբերվել է 30 իրավախախտումՊենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածուԶեղծարարների նոր ալիք․ Սամվել Մարտիրոսյանի ահազանգըՏարադրամի փոխարժեքները` հուլիսի 11-ինԻրանի գերագույն առաջնորդը առաջիկա ժամերին կարևոր ուղերձով կհանդես գաԱվտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Սոչիի օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվելԹայվանում մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 30 մարդ է տուժելՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերովՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ)Ռուսաստանը ավելի քան 4,3 մլրդ ռուբլի կհատկացնի Ղրիմում զբոսաշրջության աջակցությանըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունՓաշինյանը նախկին թիմակցից պահանջում է հրապարակային ներողություն և 6 մլն դրամ փոխհատուցումԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողացել խոցել «Իսկանդեր» հրթիռներըԵվրամիությունը պետք է ստեղծի միասնական բանակ. Մանֆրեդ ՎեբերՍևանում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Եվրոպական խորհրդարանի անդամը կոչ է արել ԵՄ երկրներին ստեղծել ընդհանուր բանակԹեհրանը երբեք չի կապիտուլացվի ԱՄՆ-ի առաջ. Մոհամմադ Ղալիբաֆ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասինՀայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ովԲեռլինում դանակով զինված տղամարդը 11 ժամ շարունակ պատանդ է պահում սուպերմարկետի գանձապահին Դը Գոլի թոռը կոչ է արել Եվրոպային դաշինք կնքել Ռուսաստանի հետՓաշինյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է Զելենսկին հայտարարություն է արել ռուսական ռազմական հարվածից հետո«Եթե Ֆրանսիան պետք է որևէ մեկից վախենա, դա մենք ենք»․ Լամին ՅամալՌուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ)Իշխանությունները հայտնել են Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների պատճառըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակովԻրանի Թեհրան նահանգում պայթյուններ են որոտացել
Ամենադիտված