Առաջին անգամ հանրային մակարդակով Ծառուկյանը խոսում է, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք հայտնեց, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը շատ կարևոր էր:
«Կարևոր շեշտադրումներ կային. առաջին անգամ հանրային մակարդակով Ծառուկյանը խոսում է, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել: Սա ցույց է տալիս, որ որակական նոր վիճակի մեջ ենք հայտնվել: Նա նաև ասում է, որ ինչպես ժողովուրդը կորոշի, այնպես էլ կանենք, իսկ մենք գիտենք, թե ժողովուրդն ինչպես էր որոշել»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ տված հարցազրույցում Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ասում է բոլորովին այլ բան, իսկ նրա թիմակիցները՝ այլ բան՝ Զուրաբյանը նշեց. «Ընդհակառակը, մենք հասկացանք, որ վճռական վերջնական որոշում ունեն նաև իրենց դիրքորոշման մեջ»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը