Ողբերգական ավտովթար՝ Քարակերտ գյուղում. կա զոհ և վիրավորներ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Սեպտեմբերի 12-ին-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամեւլի ծառայությունից, պարզվել է, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչից ուղևոր Ր. Ս.-ը (ծնվ. 1989թ.) տեղում մահացել է, իսկ վարորդ Ա.Պ-ը (ծնվ. 1991թ.) և Ռ. Ս.-ը (ծնվ. 1974թ.) տեղափոխվել են Արմավիրի ԲԿ: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակները գնահատվել է ծանր:


Լուսանկարներ՝ Shamshyan.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)