Ռազմական տեխնոլոգիաները Ադրբեջանին մատակարարվում են ոչ լրիվ կազմով. փոխնախարար
ԱՐԽԻՎ
Բաքվում անցկացվող ADEX-2014 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում «Պատերազմի ժամանակակից մեթոդները և անվտանգության մարտահրավերները» համաժողովում ունեցած ելույթում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Յախյա Մուսաևը խոստովանել է, որ 30-ից ավելի երկրներից ձեռք բերված ժամանակակից ռազմական տեխնոլոգիաները արտադրողներն իրենց մատակարարում են ոչ լրիվ կազմով, ինչը խոչընդոտում է ժամանակին դրանց յուրացումն ու օգտագործումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Յ.Մուսաևն ասել է APA-ի հետ զրույցում:
«Պաշտպանական արդյունաբերության ստեղծման նպատակով մենք համագործակցություն ենք ստեղծել 30-ից ավելի երկրների հետ: Վատն այն է, որ գնման ժամանակ տեխնոլոգիաները մատակարարվում են ոչ լրիվ կազմով: Վաճառողները տեխնոլոգիական հիմնական նյուանսները գաղտնի են պահում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դա միակողմանի կախվածություն է ստեղծում: Այդ պատճառով մենք գիտահետազոտական աշխատանքներ են անցկացնում, մասնագետներ պատրաստում»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)