«ՀԺ». «Բարև Երևան» խմբակցությունը նոր մեքենա կունենա
Հայկական Մամուլ
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նոր մեքենա կունենա: Այս մասին երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Բարև Երևան»-ին տրամադրվել էր «պայթած», հնամաշ 31-10 մակնիշի մեքենա: «2014-ի բյուջեից մենք «Բարև Երևան»-ի համար նախատեսում ենք նոր մեքենա, գործընթացն ավարտվել է, մնում է մեքենան....»,- ասաց Տարոն Մարգարյանը, ով, սակայն չգիտեր, թե ինչ մակնիշի է լինելու այն, միայն ասաց, որ կլինի այնպիսին, ինչպիսին մյուս խմբակցություններինն է, իսկ մյուս խմբակցություններինն էլ «Hyundai» է: Տարոն Մարգարյանը բացառեց, որ ընդդիմադիր խմբակցությանը վատ մեքենա տրամադրելը վերաբերմունքի նշան է:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել