«ՉԻ». Երևանի քաղաքապետարանն աճուրդի է դրել Էրեբունի վարչական շրջանը կենտրոն համայնքից բաժանող կամուրջը
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանն աճուրդի է դրել Էրեբունի վարչական շրջանը կենտրոն համայնքից բաժանող կամուրջը, որին ժողովուրդն ասում է «Ուպրավլենու մոստ»: Այստեղով ժամանակին անցնում էր երկաթգիծը, բնակիչները հիշում են, որ դրա բացմանը ներկա է եղել Կարեն Դեմիրճյանը:
Երկաթգիծը, ինչպես հայտնի է, չի գործում և չի էլ գործելու: Գծերը՝ որպես ջարդոն, կարտահանվեն Պարսկաստան, իսկ կամուրջը ոչ թե կքանդվի, այլ կվաճառվի:
«ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդի արդյունքում կամուրջը գտել է իր գնորդին: Խոսքը Աժ նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանի՝ Պուրտոյի մասին է: Խոսակցություններ կան, որ նա պատրաստվում է կամուրջից՝ մանկական օդում կախված ապակեպատ սրճարան ստանալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել