«Ժողովուրդ». «Ստորագրահավաք` ի պաշտպանություն Սուրեն Խաչատրյանի»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել, ի պաշտպանություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի: Ակցիան սկսվել է Գորիսի 6-րդ դպրոցից, որը նախաձեռնել է Սուրեն Խաչատրյանի հորեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը: Պարզվում է՝ Ս. Խաչատրյանի կինը 6-րդ դպրոցի տնօրենն է, ինչի համար էլ ստորագրահավաքը սկսվել է հենց այդտեղից:
Թերթը պարզել է, որ հավաքված ստորագրությունները սյունեցիները ցանկանում են ուղարկել Սերժ Սարգսյանին ու խնդրել, որպեսզի նա կրկին Սյունիքի մարզպետ նշանակի Սուրեն Խաչատրյանին:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու են նրա հարազատները այդ քայլին դիմել ու ի՞նչ ակնկալիքներ ունի ինքը՝ Սուրեն Խաչատրյանը, մարզպետ նշանակվելու մասով: Թերթի զրուցակիցն ասել է, որ այդ տեղեկությունները հերյուրանքներ են. «Հիմա Սասուն Խաչատրյանը կողքս նստած է ու չեմ կարծում, որ առանց ինձ տեղյակ պահելու նման բան աներ: Չկա նման բան, մարդիկ ուղղակի խոսում են:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել