Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.26-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (4-րդ կմ) քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1941 թ. ծնված Ն. Ա.-ն մոտ 35 մետր ընկել է ձորը:
Հրշեջ-փրկարարները տուժածին դուրս են բերել ձորից, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը