Բելառուս խորհրդարանականները գլուխ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայկական Մամուլ
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ սեպտեմբերի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը:
Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել