Յուրգեն Կլոպն՝ «Արսենալի» դեմ կայանալիք հանդիպման մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալի» դեմ հանդիպմանը:
«Արսենալը» շատ ֆուտբոլիստներ է ձեռք բերել: Նրանք ձեռք են բերել այնպիսի որակյալ խաղացողների, ինչպիսիք են Ալեքսիս Սանչեսը և Դանի Ուելբեքը: Լոնդոնցիները լավ աշխատեցին տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրանք ունեն կայունություն և ունակ են գործել պաշտպանությունում: Լոնդոնցիներն ուժեղ են դաշտի կենտրոնում: Չեմպիոնների լիգան սկսում է հիմա, և սա բարդ սկիզբ է լինելու: Ցանկանում ենք որքան հնարավոր է ագրեսիվ խաղալ: Պետք է ցուցադրել տակտիկական գրագիտություն: Մեզ բարդ աշխատանք է սպասվում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը