«Ժողովուրդ». Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիա այցի համար պետբյուջեից 3 մլն 667 հազար դրամ է ծախսվել
Հայկական Մամուլ
Թեև Հայաստանի քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ քննադատեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու քայլը, այնուամենայնիվ, նա անդրդվելի մնաց և գնաց Թուրքիա:
Եվ պարզվում է` ԱԳ նախարարի եռօրյա այդ այցը դեպի մեր հարևան երկիր, բավականին թանկ է նստել ՀՀ պետբյուջեի վրա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Նալբանդյանի այցի համար ՀՀ պետբյուջեից 3 մլն 667 հազար ՀՀ դրամ է ծախսվել: Այդ գումարով գնվել են Նալբանդյանի` Երևան-Մոսկվա, Մյունխեն-Անկարա և Անկարա-Մյունխեն-Մոսկվա-Երևան ավիատոմսերը, ինչպես նաև վճարվել Անկարայում և Մոսկվայում մնալու նրա օրապահիկները ու գիշերավարձերը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը