Սեյրան Օհանյանի ճիշտ ռազմավարական պլանավորման արդյունքում այսօր մենք ունենք հայ ժողովրդին արժանի մարտունակ բանակ. Արթուր Աղաբեկյան
Հայկական Մամուլ
Վերջին օրերին երկրապահական շրջանակներից տեղեկություններ են հնչում այն մասին, իբր Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվելու է ՀՀ Պաշտպանության նախարար: Այս կապակցությամբ «Առավոտ»-ի թղթակիցը փորձել է մանրամասներ ճշտել Ա. Աղաբեկյանին:
-Երկրապահական շրջանակներում խոսում են, որ Ձեզ բերելու են Հայաստան, որպես պաշտպանության նախարար, իսկ Արկադի Ղուկասյանը՝ Արցախում կրկին Նախագահ կլինի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը:
-Գիտեք, շատ շրջանակներում շատ բաներ են խոսում: Վստահեցնում եմ Ձեզ, որ ինձ ոչ կարող են տանել, ոչ կարող են բերել: Ես գալիս և մնում եմ: Երկրապահական շրջանակներում լավ գիտեն, որ ես առնվազն քսան տարվա անելիք ունեմ Արցախում: Ինչ վերաբերում է Հայաստանում պաշպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու խոսակցություններին, ապա կասեմ, որ ես ծառայել եմ վեց պաշտպանության նախարարների հետ և բարձրաձայնում եմ, որ նրանցից ամենապրոֆեսիոնալը Ս. Օհանյանն է: Վերջինիս ճիշտ ռազմավարական պլանավորման արդյունքում այսօր մենք ունենք հայ ժողովրդին արժանի մարտունակ բանակ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը