Ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ամփոփեցին հայ մարզիկների ելույթները
Սպորտ
Աշխարհի առաջնությունում մասնակցությունից հետո Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչները և մարզիկները հանդիպեցին լրագրողների հետ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադառնալով մարզիկներին նշեց, որ Միհրան Հրաությունյանը երկար ժամանակ մեծ նվաճումներ չէր ունեցել, արեց այն, ինչ կարողացավ:
Մարզչի խոսքով՝ իրեն ուրախացրել է Վարշամ Բորանյանը:
Անդրադառնալով մարզիկներին՝ Ջուլֆալակյանը նշեց. «Ռոման Ամոյանի համար սա նոր քաշային կարգ էր, և իրեն կայանալ էր պետք, նրանից ակնկալիքներ կային, սակայն ծնկի վնասվածք ուներ: Արթուր Ալեքսանյանը ողջ աշխարհին ապացուցեց, որ ուժեղագույնն է 98կգ քաշային կարգում: Վաչիկ Եղիազարյանից դժգոհ եմ: Արսեն Ջուլֆալակյանը կատարյալ մարզավիճակում էր. բոլոր գոտեմարտերը բարձր մակարդակով անցկացրեց»:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն էլ նշեց, որ ընդհանուր առմամբ թիմի ելույթներից դժգոհ է:
«Բոլորն էլ ուժերի առավելագույն չափով են մասնակցել: Ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Բոլորն էլ ընկճված են: Աշխատելու ենք մեր սխալների վրա»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը