«ՀԺ». «Եկեղեցականների շրջանում կատակով խոսում են, որ նրանք կփոխարինեն ռայկոմի քարտուղարներին»
Հայկական Մամուլ
Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերը հնարավոր է առաջիկայում ենթարկվեն լրջագույն կառուցվածքային փոփոխությունների: Էջմիածնում մտմտում են թեմերի թիվը դարձնել 35՝ ըստ նախկին Խորհրդային Հայաստանի շրջանների: Գրում է «ՀԺ»-ն:
Մինչև վերջերս Հայաստանում կար 10 թեմ, որոնք տարածքներով գրեթե համապատասխանում էին մարզերին: Վերջերս ՀԽՍՀ Արթիկի տարածքի սահմաններով ձևավորվել է Արթիկի թեմը:
Եթե նորարարությունն իրեն արդարացնի, առաջիկայում կունենանք 35 թեմ, յուրաքանչյուրն իր եպիսկոպոս-առաջնորդով: Եկեղեցականների շրջանում կատակով խոսում են, որ նրանք կփոխարինեն ռայկոմի քարտուղարներին:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը