«ՉԻ». «Վարչապետների ակումբ». մշակվում է կանոնակարգը
Հայկական Մամուլ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիսի հայտարարել էր «վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին՝ նշելով, որ ցանկություն ունի նախկին վարչապետներին ներգրավել տնտեսական, քաղաքական գործընթացները քննարկելու գործում: Պարզվում է՝ ակումբը դեռևս չի գործում, որովհետև մշակվում է դրա կանոնակարգը: Գրում է «ՉԻ»-ն:
Թերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը ևս մասնակցելու է նախկին վարչապետների հավաքներին, ասաց, թե հիմա ակումբի կանոնակարգի մշակումից հետո միայն կկազմակերպվեն քննարկումները:
Թե ի՞նչն են կանոնակարգելու, Հարությունյանն ասաց, որ այն լինելու է չպարտավորեցնող, վարքագծի կանոններ ենթադրող, փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը