«Հրապարակ». Դատարանն անփոփոխ թողեց Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը
Հայկական Մամուլ
Երեկ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի որոշումը՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի ազատազրկման դատապարտելու մասին: Գրում է «Հրապարակ»-ը:
Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը վերաքննիչ բողոքում 3 պահանջ էր ներկայացրել՝ բեկանել առաջին ատյանի դատավճիռն ու այն ուղարկել մեկ այլ դատարան՝ նորից քննելու, կամ վճիռը բեկանել ու արդարացնել Ավետիսյանին, կամ չբեկանելու դեպքում պատիժը մեղմացնել, որպեսզի հնարավոր լինի համաներում կիրառել:
Երբ մեղադրողն իր փաստարկներն էր ներկայացնում՝ փորձելով հիմնավորել, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղավոր է, դահլիճում գտնվող ազատամարտիկներն արձագանքում էին՝ ամոթանք տալով. «Սերժի կամակատարներ», «Սերժի ստրուկներ»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը