Շառլ Ազնավուրը հոկտեմբերին համերգ կտա Մոսկվայում
Գիտություն և Մշակույթ
Շառլ Ազնավուրը հոկտեմբերին մեկ համերգ կտա Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախապատրաստվելով համաշխարհային հյուրախաղերին, նա ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին ընդունել է Մուրիես քաղաքի մերձակա իր առանձնատանը:
«Անհամբերությամբ եմ սպասում ռուս հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ռուսաստանը Հայաստանի, Իտալիայի և Իսպանիայի հետ միասին այն երկրներից մեկն է, որտեղ ինձ համար միշտ էլ հատկապես հաճելի է լինել»,- ասել է Ազնավուրը:
«Երբեք չեմ մոռանա իմ առաջին համերգները ԽՍՀՄ-ում 1963 թվականին: Պլանավորված երեսուն երգի փոխարեն ինձ հարկ էլ լինում կատարել շուրջ վաթսունը»,- նշել է նա:
«Այս անգամ ես Ռուսաստանում կկատարեմ իմ դասական երգացանկը՝ չներառելով նոր երգերը: Բայց միևնույն ժամանակ չեմ հրաժարվում ռուսաց լեզվով խտասկավառակ թողարկելու պլաններից: Ես արդեն ունեմ ռուսերեն տեքստեր, բայց ոչ ոք առայժմ ինձ չի թարգմանել դրանց բովանդակությունը. ես ցանկանում եմ դա իմանալ, նախքան դրանք կկատարեմ ձայնագրման ստուդիայում»,- հավելել է աշխարհահռչակ երգիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)