Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Թաղիսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ