«Բարսելոնայի» ֆուտբոլիստները մեքենաներ չեն. Լուիս Էնրիկե
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում:
Հիշեցնենք, որ կատալոնացիները նվազագույն հաշվով հաղթեցին ԱՊՕԷԼ-ին:
«Համոզված եմ, որ մեր բոլոր ֆուտբոլիստների օգնությամբ հաջողության կհասնենք: Պետք է վերլուծենք, թե ինչու հանդիպումը մեզ համար այսքան բարդ ստացվեց: Ֆուտբոլիստները մեքենա չեն, նրանք պետք է առողջ լինեն, սակայն պետք է բարելավենք մեր խաղը»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ