Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը 

Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին

Հասարակություն

Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում հրապարակում կար այն մասին, թե ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը խուսափում է հարկերից: Իբրև աղբյուր նշվում էր Արշալույսի գյուղապետարանը: Լուրեր.com-ը հոդվածում մատնանշված ընկերություններից ճշգրտել է, թե ինչու են խուսափում հարկերի վճարումից և պարզել, որ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի ներկայացրած տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Ստորև ներկայացնում ենք մեր հետաքննության արդյունքները:

Եվ այսպես: Հրապարակման մեջ ներկայացված էր, թե իբր «Կուարլինի» ՍՊԸ-ն տեղական բյուջե տարեկան ընդամենը 5026 դրամ է վճարում: Ընկերության գլխավոր հաշվապահ Հայկ Պողոսյանը նշեց, որ 2013-ին Արշալույսի գյուղապետարանին հողի հարկ է վճարվել 101 614 դրամ, իսկ գույքահարկ՝ 9026 դրամ: Սակայն, ևս 229 000 դրամի գույքահարկ էլ վճարվել է Էջմիածնի քաղաքապետարանին: Բանն այն է, որ «Կուարլինի» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է՝ քաղաք Էջմիածին, Չոբանքյարայի խճուղի 8: Իսկ իրավաբանական հասցեն Արշալույսից տեղափոխելն էլ իր նախապատմությունն է ունեցել: Այն պահից, երբ Արշալույսի գյուղապետ է կարգվել Զարզանդ Գրիգորյանը, նա, չարաշահելով պաշտոնական դիրքը, սկսել է արհեստականորեն արգելքներ ստեղծել ընկերության համար: Մասնավորապես, գյուղապետարանը, չի հատկացրել զրոյական տեղեկանք, որպեսզի ՍՊԸ-ն չկարողանա մասնակցել մրցույթների: Իսկ եթե խոսում ենք «Կուարլինի» ՍՊԸ-ի հարկերի մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ 2013-ին այս ընկերությունը պետբյուջե է վճարել 128 մլն դրամից ավելի հարկ, բացի այդ 30 մլն դրամից ավելի վճարել է սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար: Ի դեպ, ընկերության հաշվապահն իր բոլոր փաստարկները հիմնավորում էր՝ ներկայացնելով համապատասխան վճարումների կտրոնները:

Մանվել Գրիգորյանի, իբր թե չվճարած հարկերի մասին հրապարակման մեջ անդրադարձ կար նաև «Արփենիկ» գինու գործարանին, թե իբր այս ընկերությունը վճարում է տարեկան ընդամենը 65 924 դրամ: Այստեղ էլ հաշվապահ Նունուֆար Ստեփանյանը պատասխանեց մեր հարցերին: Նա նշեց, որ ամսեկան միայն 250 000 դրամ աշխատողների սոցվճար է փոխանցում, 3 միլիոնի հարկեր և տուրքեր մուծում: Նույնիսկ ներկայացրեց տեղեկանք, որ հողի հարկի գերավճար ունի: Տիկին Ստեփանյանը խորհուրդ տվեց զրուցել տասնյակ այն գյուղացիների հետ, ովքեր հենց մեր զրույցի պահին գործարանին խաղող էին հանձնում: Արմավիրի մարզի տարբեր գյուղերի հողատերերի հետ զրույցից պարզվեց, որ այս գինու գործարանն ուղղակի փրկություն է մարդկանց՝ խաղող աճեցնողների համար: Մարդկանց շատ հարմար է առանց լրացուցիչ ծախսերի խաղողը հանձնել այստեղ՝ ժամանակին ստանալով ապրանքի վճարը: Խաղող հանձնողներն ուղղակի գոհ ու շնորհակալ են գեներալից, որ իրենցից հարմար պայմաններով խաղող է մթերում: Գյուղացիներն օրհնում էին գեներալի ծնողներին, որոնցից էլ հիշատակ է մնացել այս գործարանը: Մարդիկ անամոթություն էին համարում Արշալույսի գյուղապետի այն պնդումները, թե իբր գործարանն էկոլոգիապես խանգարում է Զարզանդին: Ախր գործարանը 1930-ականներին է կառուցվել և երբեք ոչ մի վնաս չի տվել: Տասնյակ գյուղացիներ, որոնց հետ զրուցեցինք, խնդրեցին իրենց դիրքորոշումը փոխանցել այն մարդկանց մասին, ովքեր գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին իրականության չհամապատասխանող տեղեկություններ են տարածում: Գյուղացիների համոզմամբ՝ Զորավարի հասցեին սուտ լուրեր տարածողները թուրք են, գեներալի մասին վատ խոսողները թուրքի գործակալ են, Ալիևի շահերի սպասարկուներ: Մարդիկ հիշեցնում էին, որ Արցախյան պատերազմի ժամանակ էլ, այսօր էլ, միայն հայ ազգի թշնամիներին, միայն թուրքերին է ձեռնտու եղել Մանվել Գրիգորյանի մասին վատ բաներ խոսելը: 

Մեր հաջորդ զրուցակիցը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ տնօրեն Արթուր Ամիրխանյանն է: Նա նույնպես փաստարկված, կտրոններ ներկայացնելով է հերքում տեղեկությունները, թե իբր իրենք ընդամենը 204 000 դրամ են տեղական հարկ մուծում: Պարոն Ամիրխանյանը նախ ներկայացրեց, որ իրենք մշտապես ընդգրկվում են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկում, ինչը հեշտությամբ կարելի է ստուգել պաշտոնական կայքերից, որոնցում տեղադրվում է խոշոր հարկատուների ցուցակը: Այս ընկերության՝ 2013-ին պետբյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարը գերազանցում է 120 միլիոնը: Միլիարդ 200 միլիոնից ավելի էլ վճարումներ են կատարվել հայռուսգազարդին և էլցանցին: 2013-ի ընթացքում Արշալույսի գյուղապետարան ընկերությունը վճարել է 870 000-ի հողի հարկ, 306 000-ի գույքահարկ և 127 000-ի՝ վարձավճարներ: Տասնյակ անգամ ավելի էլ վճարվել է այլ համայնքների տեղական բյուջեներին: Խնդիրն այն է, որ «Արա և Այծեմնիկ» նույնպես իրավաբանական հասցեն տեղափոխել է Արշալույսից, քանի որ գյուղապետարանը, Զարզանդ Գրիգորյանի օրոք, փորձել է անհիմն խանգարել ընկերության գործունեությանը, օրենքից չբխող տույժեր, տուգանքներ կիրառել: Իհարկե, հետագայում, դատական կարգով այդ ապօրինությունները վերացվել են, սակայն, ինչպես Ամիրխանյանն է պնդում, իրենք ժամանակ չեն կարող վատնել այդքան անիմաստ դատական քաշքշուկների մեջ: Ամիրխանյանը հավելեց նաև, որ իրենք հարկադրված են եղել փաստաբանի հետ պայմանագիր կնքել և տասնյակ դատական գործընթացների մասնակցել՝ խորհուրդ տալով իրենց փաստաբան գուրգեն Գրիգորյանից ճշտել, թե ինչ ապօրինություններ է իրեն թույլ տվել Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը: Փաստաբանի հետ զրուցել ենք, սակայն, մինչ զրույցին անդրադառնալը նշենք, որ մեզ ներկայացված բազմաթիվ կտրոնները փաստում են, որ 2013-ին Մանվել Գրիգորյանը, որպես ֆիզիկական անձ, Արշալույսի տեղական բյուջե է վճարել 947 000 դրամի հողի հարկ, 210 000-ի գույքահարկ և 25 000-ի վարձավճար, իսկ իր հետ փոխկապակցված անձինք՝ 3 մլն 700 000 դրամի տեղական հարկ: Պատգամավորը տասնյակ անգամ ավելի տեղական տուրքեր էլ վճարել է այլ ՏԻՄ-երի, նույն այն պատճառներով, որոնց անդրադարձանք իրավաբանական անձանց դեպքում:

Հիմա փաստաբանի հետ մեր զրույցի որոշ մանրամասներ: Այսպես ուրեմն, ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, գերազանցելով լիազորությունները՝ ապօրինաբար չարաշահելով պաշտոնական դիրքը, «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի նկատմամբ ոչ իրավաչափ որոշումներ է կայացրել: Ուշագրավ է հենց թեկուզ այն փաստը, որ երբ ընկերությունը փորձել է արդարություն գտնել դատական կարգով, գյուղապետն ինքն իր որոշումները չեղյալ է համարել՝ չսպասելով դատավճռին: Միայն այս տարվա մայիսի 29-ի որոշմամբ Զարզանդ Գրիգորյանը «Արա և Այծեմնիկ» ապօրինաբար տույժերի ենթարկելու 6 սեփական որոշում է չեղյալ համարել:

Փաստաբանը ներկայացրեց նաև տեղեկանք, թե «Արա և Այծեմնիկ»-ի դեմ ինչ «խայտառակ անգրագետ և անհիմն դատական հայցեր» է ներկայացրել գյուղապետ Զարզանդը: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանը 22.08.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ: Վեճի առարկա է հանդիսացել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող 20,95 հա մակերեսով հողամասը: Հողամասը հանդիսանում է «Արա և Այծեմնիկ» ԲԲ Ընկերության սեփականությունը համաձայն 05.04.2006թ. թիվ 2128642 սեփականության իրավունքի գրանցման վկայականի: Հողամասի սեփականությունը ծագել է 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, որով կադաստրը կատարել է սեփականության սահմանման վերաբերյալ համապատասխան նշումներ /սեփ. վկայական 2128642/:

Նշված փաստերի առկայությամբ, որոնց չտիրապետելով Արշալույսի գյուղապետարանը, անհիմն հայց է ներկայացրել ընդդեմ Ընկերության արդեն իսկ սեփականություն դարձած հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու և հողամասը հետ վերադարձնելու պահանջներով, 11.12.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ' հայցը մերժելու վերաբերյալ' այն անհիմն լինելու պատճառաբանությամբ /քաղ. գործ թիվ Արդ 1/0690/02/13/:

Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանը 22.08.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Անդրանիկ Գրիգորի Թևանյանի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ: Նշենք, որ Անդրանիկ Թևանյանի կողմից հողի վարձակալության վճարները ամբողջությամբ եղել են կատարված ըստ եռամսյակային դրույքաչափերի: Բացի այդ 2013թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով Անդրանիկ Թևանյանը տուժել է, և ՀՀ Կառավարության որոշման' ՀՀ-ում կարկտահարությունից տուժած բնակիչների հողի հարկի, հողի վարձակալության վճար վճարողներին ցուցաբերած պետական աջակցությունից չի օգտվել:

Արշալույսի գյուղապետարանը, չկատարելով հողի վարձավճարի հաշվարկ և հաշվի չառնելով պետության կողմից ցուցաբերած աջակցությունը, չհաշվանցելով այն՝ դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով, և քանի որ Անդրանիկ Թևանյանի կողմից կատարված է եղել վարձավճարի պարտավորությունները, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ' հայցը մերժելու վերաբերյալ /քաղ. գործ թիվ Արդ 1/0691/02/13/:

Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանը 03.07.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ:

Վեճի առարկան է հանդիսանում Արշալույս համայնքում գտնվող 705 քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա խանութը: Հողամասը ծանրաբեռնված է շինություններով: Շինությունները հանդիսանում են ընկերության սեփականությունը, իսկ նշված հողամասը հատկացվել է որպես խանութի սպասարկման տարածք: Նշված հողամասը ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի պահանջների համաձայն' հանդիսանում է ընկերության պայմանական սեփականությունը:

Ինչ վերաբերում է հողամասի սեփականության պետական գրանցմանը, ապա բազմիցս Արշալույսի գյուղապետարանից պահանջվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ տեղեկանք, սակայն մինչ օրս, չնայած առարկությունների բացակայության, Արշալույսի գյուղապետարանը խուսափում է տրամադրել նշված տեղեկանքը' այն անշարժ գույքի կադաստր ներկայացնելու համար: Ավելին, նման տեղեկանք Արշալույսի գյուղապետարանի կողմից չի տրամադրվում ընկերությանը պատկանող մյուս հողամասերի նկատմամբ:

Սույն գործի շրջանակներում նշված հողամասի վարձավճարի գումարի հետ կապված համաձայն պայմանագրի' կատարվել են վճարումներ, իսկ վաղեմության ժամկետի խախտման պահանջվող գումարների մասով կիրառվել է հայցային վաղեմություն:

Այսպես, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' 06.11.2013թ. թիվ Արդ 1/0475/02/13 վճռի համաձայն' Արշալույս համայնքի և «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի միջև' 17.11.2005թ. կնքված 705 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու և դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին պահանջները մերժվել են:

Փաստաբանը նշում է, որ անվերջ կարելի շարունակել ապօրինությունների թվարկումը, պարզապես պետք է ընդունել իրականությունը, որ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն օգտագործում է իր պաշտոնը անձնական ամբիցիաները լուծելու համար: Նա անգամ փորձում է խաթարել «Արա և Այծեմնիկ» կառուցած երեխաների խաղահրապարակի նորմալ գործունեությունը, փորձում է խոչընդոտել գինու գործարանի աշխատանքները, որը տասնյակ աշխատատեղերի խնդիր է լուծում, տասնյակ հողատերերի բերքի մթերման հարցեր լուծում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
Ամենադիտված