Հրանտ փղին 5 ժամ վիրահատել են. հեռացվել է նրա ժանիքը
Վրաստան
Թբիլիսիի կենդանաբանական այգում հինգ ժամ է շարունակվել վեցտոննանոց Գրանդ փղի կոտրված ժանիքի հեռացման բարդն վիրահատությունը: Այն կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի ատամնաբույժ Փիթեր Կերտեսի խումբը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վիրահատությունը բավականին բարդ էր: Սկզբնապես մենք ցանկանում էինք հեռացնել վնասված երկու ժանիքները, բայց, ելնելով իրադրության բարդությունից, ձեռնպահ մնացինք: Մյուս կոտրված ժանիքը կարելի է հեռացնել, ենթադրաբար, մեկ տարի հետո»,- լրագրողներին ասել է Կերտեսը:
Կոտրված ժանիքի հետ միասին բժիշկները հեռացրել են քարեր, մանրախիճ, ավազ և հսկայական բուշտը, որոնք վարակի տարածման աղբյուր էին դարձել ամբողջ օրգանիզմում, ինչը կարող էր հանգեցնել փղի սատկելուն:
Թբիլիսիի և Երևանի կենդանաբանական այգիներն այս տարվա հունիսին փղերի փոխանակում էին կատարել. 18 տարեկան Գրանդը Երևանից տեղափոխվել էր Թբիլիսի, որտեղ նրան սպասում էր 17 տարեկան Մալկա անունով էգ փիղը, իսկ նրա որդին՝ վեցամյա Բունկան, Թբիլիսիից տեղափոխվել էր Երևան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը