Արցախի տնտեսության բոլոր ոլորտներում աճ է գրանցվում. Բակո Սահակյան
Արցախ
Արցախի տնտեսությունն ունի բավականին բարձր զարգացման տեմպեր: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Աճ է գրանցվում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Այս ամենի հետ մեկտեղ մենք ունենք բազմաթիվ անելիքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Բակո Սահակյանն ընդգծեց, որ Արցախի զարգացման և զորացման համար առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական ծրագրերի իրականացումը: Նրա խոսքով՝ այդպիսի ծրագրերի շարքն է դասվում Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունը, որի ռազմաքաղաքական կարևորության մասին բազմիցս խոսվել է: «2014թ. հեռուստամարաթոնին, որը նվիրված է լինելու այդ մայրուղու կառուցման շարունակմանը, մենք պետք է ցուցաբերենք ակտիվ մասնակցություն, և այստեղ անչափ կարևորում եմ յուրաքանչյուրի աշխատանքը»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան