Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը 

Հայրենիքի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդումը մեր կյանքի հրամայական է. Գարեգին Բ կաթողիկոս

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը սեպտեմբերի 19-ին ներկա են գտնվել «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամն է բերել համաժողովի մասնակիցներին: Կաթողիկոսը ելույթում նշել է.

«Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,

Մեծարգո Վարչապետ Հայաստանի Հանրապետության,

Սիրելի Վեհափառ եղբայր, հոգևոր հայրեր,

Պատվարժան մասնակիցներ համաժողովի, սիրելի բարեպաշտ զավակներ մեր Եկեղեցու,

Հարգարժան հյուրեր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ եկել ենք ողջունելու ձեզ «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի առիթով և Հայրապետական Մեր օրհնությունը բերելու համաժողովի աշխատանքներին:

Ուրախ է մեր հոգին, որ աշխարհասփյուռ մեր համայնքներից, Արցախից ու Հայաստանից վերստին համախմբվել եք' միասնաբար, պատրաստակամ ու հանձնառության ոգով քննության առնելու մեր կյանքի հրատապ խնդիրները, որոնք անհրաժեշտ ուշադրության և վճիռների կարիքն ունեն ինչպես Հայրենիքում, այնպես և' Սփյուռքում: Նույն տեսիլքն ունենք' պաշտպանված ու զորեղ, բարօր ու զարգացող դարձնել մեր Հայրենիքը և ապահով, շեն ու կենսունակ պահել Սփյուռքը: Այս նպատակների համար մեր ժողովուրդը մեծ զոհողություններ է հանձն առել, միավորվել ազգաշահ ու հայրենաշեն ծրագրերի շուրջ, որոնցում կարևոր դեր են ունեցել նաև «Հայաստան-Սփյուռք» համաժողովները:

Հայրենիքի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդումը և սերտ գործակցությունը մեր կյանքի հրամայական է: Այս գիտակցությամբ մեր ժողովուրդը թեև աշխարհասփյուռ' շարունակում է մնալ մեկ ամբողջություն, հոգևոր մեկ ներաշխարհ' նույն ինքնությամբ, ձգտումներով ու հույսերով: Այսպիսի միասնության մեջ է իրական աստվածային ներկայությունը և մեր կյանքին երկնառաք զորակցությունը, ինչպես որ Իր անունով համախմբածներին խոստանում է մեր Տերը Հիսուս Քրիստոս (Մատթ. 18.20):

Հայրենիքի հզորացման և Հայրենիքով միաբանման առանցքում են մեկտեղվում մեր ժողովրդի լուսավոր գալիքի և հարատևության հույսերն ու հեռանկարները: Այսօր Հայաստանի և Արցախի ամեն առումով առաջընթացի և անվտանգության ու Հայրենի մեր երկրի պաշտպանվածության հրամայականն է հառնած ազգային մեր անդաստանում: Վերջին շրջանում հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը, սահմանամերձ բնակավայրերի տևական գնդակոծությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է մեր երկրի խաղաղությունը: Մեր Հայրենիքի ու ժողովրդի ապահով ու խաղաղ կյանքին սպառնացող վտանգը կրկին և առավել շեշտում է մեր համախմբված ու միաբան լինելու անհրաժեշտությունը: Հիրավի, մեր երկրում տակավին առկա են անկատարություններ, անարդարության դրսևորումներ, զանցանքներ ու հանցանքներ, որոնք, սակայն, չպիտի ստվերեն մեր հայրենասիրությունը և Մայր Հայրենիքի հանդեպ որդիական սերն ու հավատարմությունը, այլ առավել մղեն մեզ մեր ազգն ու պետությունը զորացնելու նախանձախնդրության ու միասնական ջանքերի: Այս վստահությամբ ենք Մեր խոսքն ուղղում ձեզ, սիրելի ներկաներ:

Մեր այս հավաքը կարևորվում է նաև նրանով, որ գումարվել է նախօրյակին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, որը ազդակ պիտի դարձնենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր մեր արժեքների անխաթարության և ազգային ինքնության գիտակցության զորացման, միասնականության և լուսավոր մեր գալիքը կերտելու կամքի ու լավատեսության ամրապնդման: Այս նպատակին պետք է ուղղվեն պետական, եկեղեցական, ազգային, անհատական մեր անմնացորդ ու ամբողջական ջանքերը, ուժերն ու ծրագրերը, որոնցում դուք նույնպես ունեք անմիջական մասնակցություն: Պիտի շարունակենք նաև մեր համակարգված գործունեությունը' ի խնդիր Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և մեր արդար դատի պաշտպանության: Հայ Եկեղեցին իր նվիրապետական աթոռներով, իր բոլոր կառույցներով օրակարգային առաջնահերթություններից է նկատում մեր ժողովրդի դեմ գործված Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդիրը: Մեզ բոլորիս քաջալերում է այն իրողությունը, որ վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ երկրներ, պետական կառույցներ և կրոնական ու հասարակական կազմակերպություններ ճանաչել են և շարունակում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը' գիտակցելով, որ հայ ժողովրդի նկատմամբ արդարության իրագործումը էական է ավելի արդար ու խաղաղ աշխարհի կառուցման համար: Մեր Եկեղեցում ընթանում են նաև աշխատանքներ' ուղղված մեր անմեղ զոհերի սրբադասմանը, որը եկեղեցական կանոնով ու ծեսով պիտի կատարենք 2015թ. ապրիլին, հավատով, որ մեր նահատակների հավատքի սխրանքը անմար հիշատակով պիտի հաստատի ու զորացնի մեր սերունդներին մարտիրոսյալ մեր նախնյաց սրբալույս հիշատակը մշտավառ պահելու, քրիստոնեական հավատքի զորացման, հայրենանվիրումի, ազգային արժեքների պահպանության ձգտումներում: 100-ամյա մեծ տարելիցին մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավա գույն գործը կլինի, որ 2015 թ. բազմանան մեր ընտանիքները և աճեն զավակներով: Այս կոչն ենք ուղղում մեր ժողովրդին, երիտասարդ մեր ընտանիքներին:

Այսօր' աշխարհայնացման ընթացքների, այլակարծությամբ սքողված կեղծ ու սին գաղափարների առկայության պայմաններում անհրաժեշտ է, որ զորացնենք նաև մեր խնամքն ու ջանքերը' Սփյուռքում և Հայրենիքում մեր զավակներին հայրենյաց ավանդներով կրթելու համար, որպեսզի ապրեն ազգային ջերմ ու կենդանի զգացումով, ազգի, Հայրենիքի սիրով և ընթանան հավատքով, ամուր կանգնած' փրկության հույսի ու հավիտենական կյանքի ուղիներում: Տերունախնամ այս ուղիներով պիտի առաջնորդվենք դեպի մեր հայրենյաց բաղձալի եզերքներ և մեր կյանքի ոռոգյալ ափեր:

Ազգային մեր կյանքի մտահոգություններից են շարունակում մնալ հակամարտության իրավիճակներում հայտնված մեր ժողովրդի զավակաց խնդիրները: Տագնապահարույց է իրավիճակը Մերձավորարևելյան տարածաշրջանում, պատերազմական դրություն է Ուկրաինայում, որտեղ ունենք հայկական համայնքներ: Հատկապես Իրաքում և Սիրիայում իսլամիստների բռնություններն ու ահաբեկչական գործողություններն սպառնալիք են դառնում խաղաղ բնակչության, նաև' քրիստոնեական, այդ թվում հայ համայնքների համար' ստիպելով լքել իրենց բնակավայրերը: Սիրիայում հակամարտության բռնկման առաջին օրերից հորդորել ենք Սփյուռքի մեր Թեմակալներին հնարավոր բոլոր միջոցները գործադրելու' պետական, դիվանագիտական, միջազգային, էկումենիկ, իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների առջև բարձրաձայնելու խնդիրը, որպեսզի անհրաժեշտ քայլերի ձեռնարկումով տեղահանված ազգաբնակչությունը հնարավորինս շուտ կարողանա վերադառնալ սեփական օջախները և շարունակել իր խաղաղ կյանքը: Միաժամանակ կոչ ենք ուղղել' առավել ջանքեր ներդնել և քաջալերել հավատացյալ հայորդիներին' բարոյական ու նյութական աջակցությամբ սատարելու իրենց քույրերին ու եղբայրներին, որպեսզի հաղթահ արեն փորձությունները, ինչպես նաև իրականացրել ենք Մայր Աթոռի ծրագրերը' օգնելով տուժած համայնքներին, Հայրենիք ներգաղթած հայորդիներին:

Սիրելիներ, եղբայրսիրության, հայրենասիրության ու միաբանության ոգին, խաղաղասիրության, արդարության ու ճշմարտության արժեքները մեր հոգուն միշտ զորություն են տալու, մեր բազկին' ուժ և մտքին իմաստություն: Այդ արժեքներով պիտի շենացնենք մեր Հայրենիքը, կենսունակ պահենք Սփյուռքը, հույս ու ապավեն դառնանք և նեցուկ լինենք միմյանց' դժվարությունները հաղթահարելու և մեր իղձերն իրագործելու:

Աղոթքով առ Աստված արդյունավոր ընթացք ենք մաղթում այս համաժողովի աշխատանքներին:

Հայցում ենք Աստծո օրհնությունը մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքին:

Թող Աստծո սերը, շնորհները լինեն մեզ հետ և բոլորի. ամեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
Ամենադիտված